24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 6, 2017

Ժողովրդից ներողություն ենք խնդրում չարածի համար. «Սասնա ծռեր»-ի անդամ/տեսանյութ/

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր` դեկտեմբերի 6-ին շարունակվեց   «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:   «Սասնա ծռեր»-ից Մխիթար Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Մեր ապստամբությամբ գրառել ենք Էպոսի դեռ չգրված մասը՝ մեր Հայրենիքից պետք է դուրս մղենք Մսրա Մելիքի Լորիսմելիքովյան ռուսական բազան, նաև Ցռան Վերգոներին… Ինչ արել՝ […]

800 հեկտարը ավելի մեծ բան էր Հայաստանի համար, քան Արարատ սարը.«Սասնա ծռեր»-ի անդամ /տեսանյութ/

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: «Սասնա ծռեր»-ի անդամ Էդվարդ Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Ինչ վերաբերում է մեղավոր եմ, թե մեղավոր չեմ, այո, մեղավոր եմ էն բանի համար, որ մինչև վերջ չեմ արել, ափսոսում եմ, որ մինչև վերջ չեմ արել։ […]

Երևանում տեղի ունեցած սպանության գործով հետախուզում է հայտարարվել 31-ամյա տղամարդու նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Արշակ Գալստյանի սպանության դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։  38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։25-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան […]

Սա ինչ է․․․ոնց որ տուրիստ լինեմ, մարդ էլ տուրիստի նման գա ու գնա. փոխգնդապետ

«Պատիվ ունեցա ճանապարհ գնալ մի մարդու հետ, ով իր կյանքի 18 տարիներն անցկացրել է զինվորական ծառայություն իրականացնելով։ Առիթ ու հնարավորություն ունեցա զրուցել այն մարդու  հետ, ով մասնակիցն է եղել ապրիլյան թեժ գործողություններին՝անառիկ պահելով պաշտպանական իր դիրքը, բայց ով համեստորեն լռում էր այդ մասին։ Վերջերս նպատակային այցով գտնվում էինք Մարտակերտի զորամասում։ <<Քաղցրավենիք Զինվորին>> ակցիայի ողջ ճանապարհային […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հանդիպմանը շարունակվեց մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի […]

Բնակարաններ ՊՆ-ից

Դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարության համակարգի 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրով շահառուներին բնակարանների գնման վկայագրեր հանձնելու արարողությունը։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փաստել է, որ զոհված զինծառայողների և զինհաշմանդամների ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ «Պետությունը մեծ […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Դիլիջանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աշտարակի, Արտաշավանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի ճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում բուք է և խիտ մառախուղ, տեսանելիությունը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված