25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 5, 2017

Նոր նշանակում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ, Ոստիկանության մայոր Կարապետ Մանուկյանը: Մեկ այլ հրամանով Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Պավլիկ Օրդյանը՝ ազատվելով Ոստիկանութան Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնից: Վլադիմի Գասպարյանի մեկ այլ հրամանով էլ ոստիկանության մայոր Վարդան Խաչատուրյանը նշանակվել է Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի […]

«Ես իմ կամքով դուրս չեմ եկել».գեներալ-մայորը մանրամասնել է

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար , ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն պաշտոնանկությունից հետո այսօր առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ: Նիկոլայ Գրիգորյանն այսօր ասուլիս էր հրավիրել Սպիտակի երկրաշարժի տարելիցին ընդառաջ: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Նիկոլայ Գրիգորյանը:  «Ես իմ կամքով դուրս չեմ եկել: Կասեմ միայն այդքանը»,-արձագանքել է […]

Սերժ Թանկյանն ուզում է հայկական սուրճի բրենդ ստեղծել

Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը Expert-ին հարցազրույց է տվել, ի թիվս այլ հարցերի, խոսել է իր առաջիկա անելիքների ու նպատակների մասին։ «Եթե խոսենք ստեղծագործականության մասին, ապա հիմա ես երաժշտություն եմ գրում: Հետագայում էլ եմ գրելու: Եվ մի քանի գաղափար ունեմ, օրինակ՝ հայկական սուրճի բրենդ ստեղծել, որովհետեւ ես սիրում եմ այն: Կան շատ բաներ, որոնք ես ցանկանում […]

«Պատրաստ եմ իմ անձնական ներդրումն ունենալ, որ Սամվել Բաբայանը օր առաջ դուրս գա» /տեսանյութ/

ՀՀ-ում   ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  խոսելով  այն մասին, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, ասաց՝  դեռ դատավարությունը կշարունակվի, պաշտպանները կբողոքարկեն: «Ես շատ եմ հարգում Սամվել Բաբայանին: Հայրենիքին մատուցած՝ նրա ծառայությունները ես շատ բարձր եմ, գնահատում   և պատրաստ եմ աջակցել, իմ անձնական ներդրումն ունենալ, որ Սամվել Բաբայանը […]

Մարշալ Բաղրամյանի տարեդարձի առթիվ հարգանքի տուրք մատուցվեց (ֆոտո, տեսանյութ)

Երևանի Բաղրամյան պողոտայում` Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ, այսօր կայացավ զորահրամանատարի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, նաև հարազատները: Ներկաներն իրենց ելույթներում հիշեցին հերոսի անցած ուղին: Առավել մանրամասն՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=NbdLTbMKtXU&feature=youtu.be

Ամբողջությամբ անցնում ենք ձմեռային ռեժիմի

«Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում կլինեն ձյան, իսկ մյուս շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված արդեն Հայաստանի […]

«Հիստերիկ ռեակցիաներ տվեցին» /տեսանյութ/

ՀՀ-ԵՄ  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը լայն արձագանք ստացավ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և ԵՄ-ում. այսօր  այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:  «Ռուսական որոշ լրատվամիջոցներում որոշ մեկնաբաններ ու քաղաքագետներ  հիստերիկ աղմուկ բարձրացրեցին, ինչը ցույց է տալիս, որ նրանք թերարժեքության կոմպլեքսով էին տառապում, կային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի