20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 5, 2017

Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կարող ենք խզել. Էրդողան

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության ժողովին ունեցած ելույթի ընթացում անդրադարձել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը: Էրդողանը սպառնացել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական […]

Կողոպտել են ու վթարի ենթարկվել. կա 1 զոհ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1975 թ. ծնված Կ. Շ.-ն և հայտնել, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, ճանապարհին երկու երիտասարդներ իրեն վերցրել են Երևան բերելու համար, սակայն ճանապարհին կողոպտել են: Ժամը 8.00-ին Կ. Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 3.00-ի սահմաններում իրեն անծանոթ երկու […]

Վարչապետի մոտ քննարկել են

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև հանրային կապերի և մարկետինգի ոլորտում աշխարհում առաջատար կազմակերպություններից մեկի՝ բրիտանական M&C Saatchi գովազդային գործակալության տնօրեն Անելի Բեդին: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ի սկզբանե նշված ընկերության հետ համատեղ […]

Դոլարը այսօր թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կազմել է 484.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 650.75 դրամ (աճել է 0.23 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.52 դրամ (աճել է 0.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.26 դրամ (աճել […]

Նոր տոնածառը չափազանց թանկ է.փոխքաղաքապետը տոնական ծախսերից

«Այս տարվա տոնական միջոցառումների համար նախատեսված է 54 միլիոն դրամ: Այս մասին»,-այս մասին  այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Սուքիասյանի  խոսքով, դա նախորդ բոլոր տարիներին հաստատված թիվն է, բացառությամբ` նախորդ տարվա, երբ որոշակի միջոցներ տրամադրվեցին սոցիալական ծրագրերին`պայմանավորված ապրիլյան պատերազմով: Անդրադառնալով նրան, որ ամեն տարի նույն տոնածառն է […]

Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին վերանորոգման ու փոսալցման աշխատանքներ են իրականացվել (ֆոտո)

Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին մասնակի վերանորոգման ու փոսալցման աշխատանքներ են իրականացվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Ճանապարհի հատկապես մի քանի հատվածներում դրանց իրականացումը խիստ անհրաժեշտություն էր», – նշել է նա:

Երևանում անցկացված Գինու միջազգային համաժողովին մասնակցել են շուրջ 250 մասնագետներ աշխարհի 7 երկրներից

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանում անցկացվել է Գինու միջազգային համաժողով՝ «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով, որին մասնակցել են շուրջ 250 մասնագետներ աշխարհի 7 երկրներից և Հայաստանից: Համաժողովի  մասնակիցները 2 օր շարունակ քննարկել են գինեգործության զարգացմանն ուղղված քայլերը և զուգահեռ ծանոթացել հայկական գինու հազարամյա […]

Մեր անվտանգությունն այսօր կախված է պրոֆեսիոնալիզմից. Կարեն Ավագյան

Մինչ ռուսամետներն ու արևմտամետները, բացահայտ կամ քողարկված վերլուծելով մեր երկրի արտաքին քաղաքականությունը, փորձում են քննադատել կամ արժևորել Հայաստանի դիվանագիտությունը, Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում կարևոր մի հայտարարություն ընդունվեց։ Խոսքը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարության մասին է։ Փաստաթղթում ՀԱՊԿ անդամ երկրների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի