25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 4, 2017

Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանն այցելել են հանրապետության կենտրոնական եւ արեւելյան մասերում տեղակայված զորամասեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 4-ին այցելել է հանրապետության կենտրոնական եւ արեւելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել մի շարք զորանոցների եւ այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:  

Անվճար, արագ, անանուն՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորում՝ 60 վայրկյանում

Դեկտեմբերի 2-3-ը լրագրողների համար Ծաղկաձորում անցկացվեց «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով սեմինար-վարժանք։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը:  ՀԵՀ մոնիտորինգի և գնահատման ծառայության ղեկավար Նարինե Մեժլումյանը ներկայացրեց […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին: Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` գլխավոր քարտուղար Քրիստիդիսը գոհունակություն հայտնեց ՍԾՏՀԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։ […]

Արցախի եւ Հայաստանի նախագահները ծաղկեպսակներ են դրել Մարշալ Բաղրամյանի հուշարձանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին Մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտում անվանի զորավարի հուշարձանին:

«Այցելեք Արցախ ու կտեսնեք ազատ, անկախ ու ժողովրդավար պետություն». Էդուարդ Շարմազանովի ելույթը ՌԴ Պետական դումայում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի Պետական դումայի հրավերով դեկտեմբերի 4-ին մասնակցել է «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է. «Հարգելի պարոն նախագահող, հարգելի գործընկերներ, թմրամիջոցների եւ դրանց անօրինական շրջանառության խնդիրները մարտահրավեր են միջազգային հանրության համար: Այդ հանցագործությունը սերտ կապ ունի այլ մարտահրավերների՝ միջազգային ահաբեկչության ու […]

Դեկտեմբերի 5–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 5–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: ԹԵՄԱ` Նախիջևանում ընթացող զորավարժությունները. վերջերս Բաքվում հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները եւ քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցը. ԼՂՀ հարցում Ալիեւի եւ Չավուշօղլուի վերջին հայտարարությունները. ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Թուրքիայի միտումները՝ վտանգներն ու հետեւանքները:

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի՝ 1․ Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 հասցեների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի,             2․ Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Երկաթուղայինների 1-ից-9 փողոցների, Աճեմյան փող․ 1-ին և 2-րդ նրբանցքների, Գ․ Նժդեհ […]

Իսրայելում շատ հաջող է աշխատում «Ազգ-բանակ» կոնցեպտը

Իսրայելում շատ հաջող է աշխատում «Ազգ-բանակ» կոնցեպտը, որտեղ առանձնակի ուշադրություն է դարձվում հա՛տկապես հայրենադարձների՝ երկրի ԶՈւ-ին ինտեգրման հարցերին։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, ս.թ. նոյեմբեր ամսին Իսրայելի ԶՈւ զորակոչվածների 10%-ը ծնվել է Իսրայել պետության սահմաններից դուրս։ Այդ տվյալների համաձայն, երկրի զինված ուժերի աշնանային զորակոչը համալրած հայրենադարձ հրեա զորակոչիկների զգալի հատվածը հայրենադարձվել է ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Եթովպիայից, ՌԴ-ից […]

Եվս մեկ ՃՈ տեսուչի մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար. վերջինս կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք: Այսպես, ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի