14 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Լուրեր: Դեկտեմբերի 4, 2017

91-ամյա ծերունին դանակահարել ու սպանել է թոռանը

cdf81f59c5d536234f887068592d7ada__1440x

Վորոնեժում Հայրենական մեծ պատերազմի 91-ամյա վետերանը դանակահարել ու սպանել է հարազատ թոռանը։  Դրա պատճառ է դարձել այն, որ 37-ամյա տղամարդը 15 տարի շարունակ ահաբեկել է հարազատ ընտանիքին։  Վետերանի թոռը ալկոհոլիզմով է տառապել, տանն անընդհատ սկանդալներ է արել։ Տարեց պապը բազմիցս ոստիկանություն է դիմել, օգնություն խնդրել, սակայն ոստիկանները ոչինչ չեն արել։ Այս անգամ էլ 37-ամյա թոռն […]

Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը

arm150693464191

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում 2019թ. անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համաժողովի անցկացումը Հայաստանում պարտավորեցնող է, և […]

Ի՞նչ են ուզում` ազգագրակա՞ն թաղամաս, թե՞ Բիբլիական մոտիվներով

507649

Եթե Երևանում նոր կառուցվող թաղամասը պետք է լինի ազգագրական, ինչպես գրում են, ապա ուրեմն այն պետք է ունենա որևէ հայկական անվանում: Իսկ «Նոյ» անունը հայկականության հետ կապ ունի այնքան, որքան «Կիմ Չեն Ըն» և «Մաո Ցզե Դուն» անունները: Այսինքն, կապ չկա, ու դա արդեն չեղավ ազգագրական թաղամաս: Միգուցե նախաձեռնողները մի հատ կողմնորոշվե՞ն, թե իրենք ինչ […]

Ոսկե հուշամեդալ թիվ 118 ավագ դպրոցի վաստակաշատ մանկավարժներին

1446895813-106

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի մանկավարժներՀերիքնազ Կարապետյանն ու Վաչիկ Շահնազարյանը պարգևատրվել են նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»՝մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության և անբասիր աշխատանքի համար: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևներ ստացած մանկավարժներին՝ Մ. Մկրտչյանը […]

Փրկարարներն արջին տեղափոխեցին կենդանաբանական այգի

IMG_4574

Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից արջին կենդանաբանական այգի տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արջին տեղափոխել են կենդանաբանական այգի:

Հանձնարարվել է նախապատրաստվել կանխատեսված ձյան մաքրման աշխատանքներին

chanaparh-800x400

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Անդրադառնալով առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեսքով տեղումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է միմյանց հետ համագործակցված իրականացնել ձյան մաքրման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի