19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 1, 2017

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն  կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Մարգարյան փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Պարսեղովի, Կարապետյան փողոցների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան փող. 172-ից-180 համարների և Բաշինջաղյան փող. փակուղու ջրամատակարարումը: […]

Է. Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

Դեկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Տոյվո Կլաարին պաշտոնը ստանձնելու կապակցությանբ և հաջողություն մաղթեց նրան` հույս հայտնելով, որ ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը՝ իր մանդատի շրշանակներում, կնպաստի առկա հիմնահարցերի կարգավորմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարևորվեց Համապարփակ և ընդլայնված […]

Սեֆիլյանը ցուցմունք չի տա/տեսանյութ/

 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ դեկտեմբերի 1-ին  շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը: Նշենք, որ այս դատաքննությունը մեկնարկեց մեկ ժամ ուշացումով: Դատարանը գտնվում է ամբաստանյալների հարցաքննության փուլում: Գործով ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց հարցաքննությունից: Այս մասին դատարանին փոխանցեց նրա շահերի պաշտպանը՝ Տիգրան Հայրապետյանը: Սեֆիլյանը չի հասկանում իրեն […]

«Մենք հնարավորություն ունենք զարգացնելու մեր հարաբերությունները թե’ ԵԱՏՄ-ի, թե’ ԵՄ-ի հետ»

«Մենք հնարավորություն ունենք զարգացնելու մեր հարաբերությունները թե’ ԵԱՏՄ-ի, թե’ ԵՄ-ի հետ: Թեպետ սա առևտրային համաձայնագիր չէ, բայց տնտեսական հաարաբերությունների կանոնակարգումներ ևս կան այս համաձայնագրով: Ամենակարևորը  մեր եվրոպացի գործընկերների հետ կա երկկխոսության հնարավորություն այդ ոլորտում ևս»,- այսօր «Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Վերջինս կարևորեց Բրյուսելում նախաստորագրված Հայաստանի եվրոպական միացյալ ավիատարածքին […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Եվրոպային մի հատ էլ պակասում էր, որ Հայաստանի հետ պրոբլեմ ունենար (տեսանյութ)

 ՀՀ –ԵՄ  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր մեր պարունակում է բոլոր անհրաժեշտ գլուխները, որ վերաբերում է քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական ոլորտի բարեփոխումներին: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց  Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա նշեց, որ ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարը ևս այս համաձայնագրի առանցքային արժեքներից են, նաև մարդու իրավունքների բաժինն ու […]

Հոգեւորականների համար

Տեր Հիսուս Քրիստոս,  հովիվների Հովիվ և աշխարհի ճշմարիտ լույս,  մարդու հզոր ու ապահով Առաջնորդ  դեպի Կյանքն ուղղված ընթացքում,  միշտ պարգևիր մեզ հովիվներ,  որոնք նման լինեն Քեզ,  չափազանց հեռու չլինեն Քո սրտից,  հեզ ու խոնարհ լինեն Հոր ձեռքերում,  հավատարիմ ընկերները լինեն Սուրբ Հոգու,  լինեն աղոթքի, աշխատանքի ու սիրո այրեր,  գորովալի ընկերակիցներ մարդու ճամփորդությանը դեպի Հայրենիք,  Խոսքի […]

Ինչու են թաքցնում «Գարդասիլ»-ի կիրառման հրահանգը. Իրավունք

Պարզվում է հանրու­թյան լայն շրջանակ­ների մտահոգու­թյունն առաջացրած «Գարդասիլ» պատվաստանյութն արտադրող ընկերու­թյան կողմից տրված պատ­վաստանյութի դեղերի մասին ՀՀ օրենքով նախա­տեսված բժշկական կիրառման հրահանգը (ընդհանուր բնութագիր) եւ օգտագործման հրահանգը ՀՀ առողջապահության նախա­րարությունը դեռեւս հայերեն չի թարգմա­նել: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանից, ում հարցմանն ի պատասխան, Առողջա­պահության նախարարությունից պարզապես կցել էին պատվաստանյութի […]

Վիճաբանությունը տեղի է ունեցել բակում. երիտասարդը կալանավորված է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը: 2017թ. նոյեմբերի 30-ին Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի