20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 1, 2017

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհանիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Շատ անգամներ համբերել եմ, բայց այլևս բավական է. Արմեն Դարբինյան

Հայաստանի նախկին վարչապետ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անդրադարձել է բուհական կոռուպցիայի մասին խնդրին: Facebook-ի իր էջում նա գրել է, որ այդ հարցը հերթական անգամ հրապարակայնացվել է բավական բարձր հարթակից՝ որպես Եվրոպական գրանտային ծրագրի ամփոփագիր:  «Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է: Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք […]

«Մենք ԵՄ-ն որպես փող տվող բանկոմատ չենք ընկալում»

«Մենք ԵՄ-ն որպես փող տվող բանկոմատ չենք ընկալում, թեև ֆինանսատնտեսական աջակցությունը շատ կարևոր բաղկացուցիչ է, բայց մենք խորհրդարանում ակնկալում ենք «ավելին ավելիի դիմաց» քաղաքականության կիրառում նաև քաղաքական ասպարեզում»,-այսօր «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Վերջինս ընդգծեց, որ Հայաստանին նաև գոհացնում է Արցախյան հակամարտության […]

Ստամբուլի հայկական երգչախումբը նշում է հիմնադրման 315 ամյակը

Ստաբուլի Սամաթիա թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու Դպրաց դաս երգչախումբը նշում է հիմնադրման 315-րդ տարին, իսկ Սահակյան երգչախումբը 80-րդ տարեդարձը: Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ երգչախումբը տարեդարձի կապակցությամբ  դեկտեմբերի 3-ին և 9-ին Ստամբուլում հանդես կգա համերգներով: Երգչախմբի ղեկավար Սևան Ագոշյանի ղեկավարությամբ գործող երգչախմբի երգացանկում տարբեր մշակույթներին պատկանող երգեր են տեղ գտել: Համերգների ընթացքում երգչախմբին «Ստամբուլի ժամանակակից […]

Երեւանում բեռնատար «ԳԱԶԵԼ»-ը հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10:25-ի սահմաններում 20-ամյա Արտաշես Մ.-ն Շիրազի փողոցում՝ «Վի Էլ Վի» էլեկտրոնիկայի խանութ-սրահի դիմաց, իր վարած «ԳԱԶ 33021 -212» մակնիշի 34 ՕF 144 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի […]

ԳՄՕ-ները մարդու մոտ բերում են գենետիկ մակարդակի փոփոխություն

«Այն մասնագետներն, ովքեր պնդում են, որ ԳՄՕ պարունակոող սնունդը որևէ բացասական հետևանք չի թողնում մարդու ֆիզիոլոգիայի և առողջության վրա, շատ լավ հասկանում են, որ իրենք ստում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը՝ խոսելով ԳՄՕ պարունակող սննդի կիրառումից: «Նրանք դրանով ընդամենը լուծում են լոբբիի խնդիր: Բոլոր զարգացած երկրներում ընդունված է ԳՄՕ-ների կիրառումը սահմանափակող օրենսդրություն, հսկվում է […]

Պլանային ջրանջատում Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի  5-ին ժամը 09։00-ից մինչև դեկտեմբերի 6-ը ժամը 20։00-ը կդադարեցվի Լոռու մարզի` Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղական համայնքների և Վանաձոր քաղաքի՝  Տ. Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, […]

«Չի կարելի հերոսացնել մի մարդու, ով փորձում է ձեռք բարձրացնել հայ զինվորի վրա». արտակարգ իրավիճակ Սեֆիլյանի դատին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննության ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 1-ին շարունակվում է ամբաստանյալների հարցաքննությունը: Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք տալուց առաջ կարճ հայտարարություն արեց. «Մամուլում այս մի տարվա մեջ անընդհատ շրջանառվում է, որ իմ ցուցմունքների պատճառով է Սեֆիլյանը դատվում: Ինձնից առաջ էլ ձերբակալվողներ են եղել: Նաև ավելացնեմ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի