20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 30, 2017

Վերնագիրը հետաքրքիր է՝ հանցագործությունների ապաքրեականացում. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հանձնարարական տվեց տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման վերաբերյալ: «Վերնագիրը հետաքրքիր է՝ հանցագործությունների ապաքրեականացում»,-ասաց վարչապետը և նշեց, որ 2017 թվականի փետրվարին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվեց երկու միլիոն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարներ չկատարելու համար նախատեսված նորմը՝ այն բարձրացնելով մինչև չորս միլիոն դրամի, ինչպես […]

Կարեն Կարապետյանը զգուշացնում է

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկին: «Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտի­վա­նում է արտա­­քին տնտեսական գործունեություն իրականացնող տնտե­սա­վա­րողների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտա­հանման ծավալներն ու հաճախա­կա­նությունը, ֆիզիկական անձինք առա­վել հաճախ են հատում մաքսային սահմանը: Այդ իսկ […]

Մարզպետարանը տոկոսով փող է տալիս. Հրապարակ

Պարզվում է՝ Լոռու մարզպետարանը տոկոսով փող է տալիս, և որպեսզի «վարկառուն» չգցի իրենց, ձեռքի հետ էլ գույք է վերցնում «զալոգ»: Այսպես, 2011 թ. «ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի» ՊԿՀ-ի և քաղաքա­ցի Տարոն Ֆարմանյանի միջև կնքվել է «Բյուջետային վարկի տրամադրման և տրանսպոր­տային միջոցի գրավադրման մասին» պայմանագիր, ըստ որի՝ Ֆարմանյանին մեքենայի մաքսազերծման համար տրա­մադրվել է 1 մլն. 727 […]

Իսկական հեքիաթ․ ինչի է վերածել Մելանիա Թրամփը Սպիտակ տունը /ֆոտոշարք/

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփն այս տարի առանձնահատուկ է պատրաստվում Ամանորին ու Սուրբ ծնունդին։ Նա Սպիտակ տունն իսկական հեքիաթային անկյունի է վերածել։ Ամեն մանրուք Մելանիան անձամբ է ընտրել։  

Հստակ, կանխատեսելի, առանց դժվարությունների. վարչապետը հանձնարարում է

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ապրանքի ծագմանը, երկրի հավատասգրի տրամադրման կարգի հստակեցմանը: «Ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման, երկրի հավաստագրի տրամադրումը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ այդ գործընթացը լինի հստակ, կանխատեսելի, առանց դժվարությունների բարեխիղճ գործարարների համար»,-ասաց վարչապետը: Նա շարունակեց, որ ներկայումս […]

Բաքվի առաջին հարվածը. Ժամանակ

Երեկ Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանա­կան վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձեւակերպումներ:   ՍԾՏՀ  ԽՎ 25- ամյակի առիթով մշակված հռչակա դրույթ տարածաշրջանում հակամարտությունների կար­գավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային երեք հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականու­թյունն է նշվում: Բանաձեւի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, […]

Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀՀ Նախագահը Սերժ Սարգսյան այսօր՝ նոյեմբերի 30-ին, երեք դատավոր է նշանակել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 17-ի ԱԽ-16-Ե-10, ԱԽ-16-Ե-11 եւ ԱԽ-16-Ե-12 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ. 1. Վահե Միսակյանին նշանակել […]

Տուն եմ դեռ գալու. ապրիլյան պատերազմի հերոսի մայրը բացում է փակագծերը/տեսանյութ/

Բագրատ Ալեքսանյանը երազում էր հրատարակված տեսնել  իր երկնած բանաստեղծությունները: Ցավոք, նրա բանաստեղծությունների գիրքը լույս տեսավ, երբ նա արդեն անմահացել էր հանուն հայրենիքի պայքարում:Մայրը նշում է, որ իր ցավը չի ցանկանում արցունքներով հայտնել: «Բագրատիս գիրքը մասնակցում է գրքի փառատոնին: Նրա երազանքը կատարվեց հետմահու: Ծառայեց և երկու ամսից պետք է զորացրվեր ու եղավ ապրիլը…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի և 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի