19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 30, 2017

Թուրքիան փորձում է ակտիվանալ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Թուրքիան փորձում է ակտիվություն դրսեւորել ԼՂ հարցում։ Նա նշեց, որ Թուրքիան վաղուց նպատակ ունի ավելի լավ դերակատար ունենալ Հարավային Կովկասի գործընթացներում։ «Իսկ ղարաբաղյան հարցը դրա միակ ուղին է: Թուրքիան փորձելու է ամեն ինչ անել, որ այստեղ ակտիվանա, և, եթե դրա համար պետք լինի՝ որոշակի զիջումների գնա, օրինակ, Մերձավոր […]

«Ինչի՞ գլխանց չենք ներկայացնում, որ սենց էքստրեմալ ռեժիմի մեջ չընկնենք»

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկով Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց  փաթեթը, որով առաջարկվում է «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի […]

Հաշմանդամ զինծառայողներին բնակարաններ կհատկացվեն

ՀՀ կառավարությունն այսօր նիստին որոշեց զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման նպատակով հատկացնեն 1,5 մլրդ դրամ: Հարցի զեկուցողը Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էր, ով ասաց պետական բյուջեով նախատեսված 1.5 մլրդ դրամ հատկացումների շրջանակում նախատեսում է Երևանում 76 բնակարան ձեռքբերել, որի համար կհատկացվի 974 մլն 724 հազ. դրամ, իսկ  147 […]

Կրճատումներ ԱԻՆ-ում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց լուծարել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման, իրավաբանական, արտաքին կապերի վարչությունները, հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը:  ԱԻ փոխնախարար Արա Նազարյանն ասաց, որ նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչություն, իրավական ապահովման, միջազգային և պայմանագրերի  վարչություն, շենքերի-շինությունների պահպանման […]

Լավ բան է, բայց ուրիշ տեղ պրոբլեմ չստեղծենք. վարչապետը՝ նախարարին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշումն ընդունվեց այսօր Կառավարության նիստին: Հարցը զեկուցող Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ այս փոփոխությունները բխում են հավաքագրվող տարեկան մուտքերի […]

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Նոյեմբերի 30-ին Մինսկում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվատնագության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։ Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն տրվեցին օրվա երկրորդ […]

Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն խոշտանգելու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Խոշտանգման դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը 2017 թվականի հոկտեմբերի 4-ին խոշտանգել է Տավուշի մարզի բնակիչ Ժորա Սիմոնյանին: Այսպես, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Տավուշի […]

ՀՀ դատարաններում մարդը արժեք չունի. Եղնուկյանը մերժվեց/տեսանյութ/

Խորհրդակցական սենյակից վերադառնալով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց  «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի միջնորդությունը: Արդեն հայտնել ենք, որ Կարո Եղնուկյանը միջնորդեց կամ իր գործը առանձին քննել, կամ փոխել իր կանաքի միջոցը, կամ իրեն չբերել դատարան: Դատավորի որոշումը առարկեցին գործով փաստաբանները: «Դատախազությունը ՀՀ ում մարդկանց իրավունքները ոտնահարող մարմին է, այդ թվում խախտում է մարդու կյանքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի