25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 30, 2017

Դեկտեմբերի 1–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի  1–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ` ՀՀ –ԵՄ  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից  հետո սպասով  տնտեսական ոլորտի բարեփոխումները. նոր Հարկային օրենսգիրքը եւ  սպասվող թանկացումները. 4 միլիարդով ավելացել է  2018թ. պետբյուջեի  պահուստային ֆոնդը:

Վազգեն Մանուկյանն ընդունել է Բելգիայի դեսպանին և դեսպանության առաջին քարտուղարին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյին (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանատան առաջին քարտուղար Վան Կերեբրոեքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Բելգիայի թագավորության պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես օրերս Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված […]

Արտակարգ իրավիճակ «Սասնա ծռեր»-ի դատին. «Շտապ օգնություն» հիավիրեցին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում վատացավ ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի ինքնազգացողությունը:  Դատավորը նիստն ընդմիջվեց և «Շտապ օգնություն» հրավիրվեց դատարան: Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից […]

Սպանություն Երեւանում. գտել են «Կճո» -ի դին

Shamshyan.com-ը գրում է. նոյեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սարի Թաղի 18 փողոցի թիվ 69 տուն, որտեղ խոհանոցի հատակին հայտնաբերվել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը […]

Օդերեւութաբանները կանխատեսում են դեկտեմբերի համար

Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում 2000 մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5…-110C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում […]

Լսեք, դուք Հայաստանում եք ապրում ի վերջո, լուսնից չեք իջել. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված փաթեթը: Հիմնական զեկուցողը՝ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ հանրագիր ներկայացնելու իրավունքը նորություն չէ, միջազգային պրակտիկայում այս կամ այն ձևով անդրադարձ կա այս իրավունքին, դրանք հանրությանը թույլ են տալիս պարտադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու […]

Հաշվեհարդար է. Եղնուկյանի պաշտպանը կրիկն դիմեց դատավորին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացրեց: Հայրապետյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում և մի քանի հիմնավորում բերեց՝ ապացուցելով, որ Եղնուկյանը կապ չունի […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է: Գիշերվա ձյան տեղումներից հետո ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: […]

Ուրեմն լսի՝ Պետրոսյան. Դատավորը՝«Սասնա ծռեր» -ի անդամին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում Հովհաննես Վարդանյանի շահերի պաշտպան՝ Անուշ Մխիթարյանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասինյ միջնորդություն ներկայացրեց: Պաշտպանը միջնորդությունը հիմնավորեց այն հանգամանքով, որ իր պաշտպանյալը ինքնակամ հանձնվել է իրավապահ մարմիններին, ունի երիկամների հիվանդություն, որդին էլ գտնվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի