18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 30, 2017

ՆԱՏՕ-ի ընդունած քաղաքական փաստաթղթերում ԼՂ հակամարտությանը վերաբերող դիրքորոշումները պետք է ամբողջությամբ արտացոլեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիզիին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը կարեւորել է ՆԱՏՕ-Հայաստան գործակցությունը եւ այդ համատեքստում խորհրդարանական դիվանագիտության դերը, նշել, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մշտապես պատրաստ է առավել սերտ համագործակցության Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի […]

Պաշտոնական Բաքուն նեղսրտել է

«Մենք միշտ էլ գնահատել ենք եվրոպական արժեքները, եղել ենք նաև այդ արժեքների կրողը, հետևաբար ՀՀ-ԵՄ համաձայնագիրը  ես  շատ եմ կարևորում։ Կուզենայի մի բան էլ փաստել․ մենք լավ հարաբերույթուններ ունենք և՛ ԵՏՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ․ այս երկուսը չենք հակադրում», – անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ […]

Թուրքիայի և Գերմանիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի միջև կայացել է հեռախոսազրույց: «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, հղում անելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, նշում է, որ կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել միասնաբար ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկկողմ լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Էրդողանը գերմանացի գործընկերոջը տեղեկացրել […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել Միջերկրածովյան ինտեգրման ցանցի աշխատանքներին Երևանի քաղաքապետարանի հնարավոր մասնակցության և համագործակցության վերաբերյալ: Հարկ է նշել, որ Միջերկրածովյան ինտեգրման կենտրոնի նպատակը ստեղծված ցանցի միջոցով Սիրիայի փախստականների ընդունման և աջակցության գծով ձեռք բերված փորձը և գիտելիքները փոխանակելն է: […]

Բացահայտվել է Լոռու բնակչի սպանությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոման Պողոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Առաջադրվել է մեղադրանք: 2016թ. դեկտեմբերի 28-ին Ալավերդի քաղաքի Ջրավազան 80-րդ շենքի մոտ՝ մայթեզրին, բերանքսիվայր վիճակում, հայտնաբերվել է Լոռու մարզի բնակիչ, 1982թ. […]

«Կինն ու տղամարդը բռնության ենթարկվեն, ապաստարանում այդ օրը որոշեն իրար մխիթարել…»

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերամշակված օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը նկատեց, որ  օրենքը գյուղական համայնքներում վատ հետևանքներ է ունենալու: Նա նշեց, որ գյուղում երբ մի աշխատողի ընտանեկան հարց էր լինում, ուզում էին քննարկել կոլեկտիվում, […]

«Շատ-շատ լավ օրենքներ ընդունելով՝ մենք շուտ Եվրոպա չենք դառնալու»

«Իհարկե, պետք է արձանագրենք, որ  Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծ առաջընթաց էր, անհրաժեշտ քայլ էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ի առջև Եվրամիության կողմից դրվող պահանջների մի մասը քաղաքական է, մյուսը՝ իրավական, իսկ տնտեսականն՝  ավելի քիչ: «Տնտեսականի մեջ ես կառանձնացնեմ այն պահանջը, որ Կենտրոնական բանկի […]

Ինչո՞ւ էր վատացել «Սասնա ծռեր»-ի անդամը. փաստաբանը ահազանգում է

Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ դատաքննության ժամանակ վատացավ «Սասնա ծռեր»-ի անդամ Գառնիկ Հովակիմյանի ինքնազգացողությունը և դատավոր Արտուշ Գաբրիելյանը «շտապ օգնություն» հրավիրեց դատարան: Ընդմիջումից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացել է, որովհետև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի