25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2017

Գեներալների թասիբը. ինչո՞ւ թողեցին Սամվել Բաբայանին. Ժողովուրդ

Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վար­դանյանը երեկ հրապարակեց ԼՂՀ  պաշտպանության նախկին նախա­րար Սամվել Բաբայանի դատավճիոը: Նրան մեդադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդ­վածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, ձեռք բերելը, կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատ­կանիշներով (փողերի լվացում): Դա­տավոր Արշակ Վարդանյանը մեղավոր ճանաչեց Սամվել Բաբայանին եւ նրան […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

«Թող համասեռամոլներին առանձին տեղ տրամադրեն, իրար հետ ինչ ուզում են, թող անեն» /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների շարքում վերջերս ակտիվորեն քննարկվում է  հատկապես  197-րդ հոդվածը, որը վերաբերում է   նաև համասեռամոլներին։ Վերոնշյալ  հոդվածով առաջարկվում է «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ բաժնում» ներառել «խտրականության մասին» հատվածը, որով նախատեսվում է քրեականացնել խտրականության դրսեւորումները եւ հատկապես սեռական կողմնորոշման հանդեպ:  Օրենսգրքում «սեռական կողմնորոշում» եզրույթը նույնպես նոր է ներմուծվել: […]

«ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է մերժվի». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միացյալ հանձնաժողովի նիստին եւ հանդես եկել ելույթով: Կարեւորելով ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի դերը տարածաշրջանի կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է. «Խաղաղության, անվտանգության եւ […]

Քոչարյանը ամեն տարի տալիս է. Հայկական Ժամանակ

Երեկ թերթը անդրադարձել էր «Հայաստան» համահայկա­կան հիմնադրամի կազմա­կերպած 2017 թվականի հե­ռուստամարաթոնին եւ նշել այն նախկին ու ներկա պաշտոնյաներին, որոնց անունները չէին հրապարակվել հանգանականություն­ներ կատարողների ցանկում: Մասնավորապես, ըստ հիմնադրամի հրապարակած ցանկի, բացակայում են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրա­համյանի անունները: «Հժ»-ի հրապարակումից հետո, Քոչարյանի գրասենյակից կայքե­րից մեկին պարզաբանում էին տվել, նշելով, որ 2-րդ նախագահը 2008 […]

Մահացու պատերազմ կսկսի հայերի դեմ. Հայկական Ժամանակ

Կալիֆորնիայում ապրող ադրբեջանցի գիտնական Վագիֆ Ալլահվերդին ֆեյսբուքում տեսանյութ է տարածել, որում կոչ է անում Ադրբեջանը մաքրել հայերից, ռուսներից, թալիշներից, լեզգիներից, ինչպես նաեւ Ալիեւների եւ Փաշաեւների իշխանու­թյունից: «Բոլոր ռուսները եւ հայերը պետք է վտարվեն Ադրբեջանից: 259 հազար ռուսներին պետք է վտարել շների նման, իսկ 30 հազար հայերին անհրաժեշտ է ոչնչացնել: Բոլորին: Ոչ մեկին չի կարելի կենդանի […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և […]

Զանգվածաբար թալանում են մեքենաները. ոստիկանությունը «փայ» ունի. Հրապարակ

Չարենցավանում շաբաթ օրը երեկոյան կրկին ավտոմեքե­նաներ են թալանել: Կիրակի առավոտյան մարդիկ զարթնել են ու տեսել իրենց մեքենաները թալանված: Նախնական տեղեկություններով՝ մեկ տասնյակից ավելի մեքենաների մա­սին է խոսքը: Սեքենաները կանգնած են եղել բակերում, որոշները՝ անգամ կենտրոնական փողոցներին մոտ: Գողերը մեքենաներից տարել են ինչ հնարավոր է՝ հիմնականում ապակին կոտրելու միջոցով, մագնիտոֆոն, գումար, օծանելիք, արժեքավոր իրեր, այն ինչ […]

Ալավերդիում 30-ամյա երիտասարդ է սպանվել, կա վիրավոր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ.Սիրադեղյանի սպանության եւ 26-ամյա Ա.Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը՝ ձերբակալվել։  2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 01։05-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից հաղորդում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի