20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2017

Ձմռանը կլինի մինչեւ -30 աստիճան ցուրտ

Ձմռան ամիսներին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը միջինացված, ամսվա կտրվածքով լինելու է նորմայի սահմաններում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ ձմռան ընթացքում կլինեն շրջաններ, երբ Հայաստանի տարածքը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների գոտում, լինելու են ժամանակահատվածներ, երբ գտնվելու է համեմատաբար տաք հոսանքների […]

Քարաթափում հանքախորշում․ կա տուժած

Նոյեմբերի 28-ին, ժամը 15:41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը: Լեռնափրկարարները հանքախորշից ոտքի կոտրվածքով դուրս են բերել հորատող բանվոր՝ 1968 թ. ծնված Գ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ստացված տեղեկությունը […]

«Ուզում ես խփե՞ս, արի…». Միայնակ Գայլին հեռացրին դահլիճից

«Ես չեմ ուզում լսել այս բարբաջանքը»,-Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ, ընդմիջելով մեղադրող դատախազ Արամ Արամյանի կողմից հնչեցվող Պավլիկ Մանուկյանի մեղադրանքի ընթերցումը, հայտարարեց Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ): Դատավոր Մեսրապ Մակյանը նրան կոչ արեց չխանգարել նիստի ընթացքը: «Ես դուրս եմ գալիս, սանկցիա կիրառեք»,-պահանջեց Խանդոյանը: […]

Ձվի դեֆիցիտ չի սպասվում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում  հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը: Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն,  օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի   ազգաբնակչության նախատոնական պահանջարկը: Մասնագետների վերլուծություններով`  նոյեմբեր ամսին տեղական […]

Քանի դեռ ՀՀԿ-ն է իշխանության, ԵՏՄ-ից ՀՀ-ն դուրս չի գա. հարցը չընդունվեց

Ռուսաստանը շատ հստակ արտահայտվեց, որ հարգում է մեր դիրքորոշումը, և Եվրամիությունը հստակ արձանագրեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը ՀՀ ինքնիշխանության որոշումն է: «Ի՞նչ վախի մասին է խոսքը: Վախը ամեն մի ժողովուրդ մի անգամ է հանդիպում ու անցնում»,-այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Հիշեցնենք, որ նիստին քննարկվում է  Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական […]

ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ջանքերը

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, և ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում ուրախ է արձանագրել երկու դաշնակից, բարեկամ երկրների դատախազությունների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացման միտումները: Արթուր Դավթյանը շեշտել է երկու […]

«Հայրենիքս մարմնավաճառ են դարձրել ու բոլոր արժեքները վաճառվում են». լարված վիճակ Ծռերի դատին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը այսօր բավականին լարված է ընթանում: Արդեն հայտնել ենք, որ  փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկացրեց Սահմանադրական դատարանին դիմելու համար: Փաստաբանը նշում է, որ «Սասնա ծռեր»-ը ապստամբներ են և ոչ թե ամբաստանյալներ:    Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, […]

Վլադիմիր Պուտինն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որը պաշտոնական այցով  գտնվում է Մոսկվայում։ Ինչպես հայտնում է Kremlin.ru-ն, Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ։ Հանդիպումը կայացել է նոյեմբերի 30-ին Մոսկվայում պլանավորված ՀԱՊԿ գագաթնաժողովի նախաշեմին։

Մի՞թե այդքան միամիտի տպավորություն եմ թողնում. Աշոտյանը՝ Զեյնալյանին

«Մենք խոսում ենք նրա մասին, որ Ռուսաստանի կողմից վրեժ է լուծվելու, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, խոսվում է այն մասին, որ մենք գերի ենք, և ե՞րբ է ժամանակը գերությունից ազատվելու: Ենթադրվում է, որ գազը կթանկացվի, մեր հարևանները կզինվեն»,-այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ«Ելք» խմբակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի