23 Ապրիլի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Լուրեր: Նոյեմբերի 28, 2017

Երեւանում զինված հարձակում է տեղի ունեցել Varks.am-ի մասնաճյուղի վրա

d738ba574f161b9c6be321e80cd4b433

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 18։15-ի սահմաններում անհայտ անձը բժշկական դիմակով հրազենի նմանվող ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ եւ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության օպերատիվ խմբեր, քննիչներ, փորձագետներ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական […]

Այս փոքրիկը ծնվել էր ընդամենը 600 գրամ քաշով․ ահա թե ինչպիսին է նա այսօր /տեսանյութ/

fb-1024x535-330x190

Վիկտորիա Բրեդլին հույս չուներ, որ երբեւէ մայրիկ կդառնա։ Բժիշկներն ասում էին, որ նա անպտուղ է։ Սակայն ի երջանկություն Վիկտորիայի եւ նրա ամուսնու՝ կինը հղիացավ։ Սակայն հղիության 25-րդ շաբաթում նրա մոտ ցավեր են սկսվել՝ ժամանակից շուտ։ Երեխան ծնվեց 600 գրամ քաշով, բժիշկները հույս չունեին, որ նա կապրի, սակայն երեխան ու մայրիկը չհանձնվեցին․․․ Մանրամասները՝ տեսանյութում

«Մենք Շվեյցարիայում կամ ապահով շրջանում չենք ապրում, մենք պատերազմի մեջ ենք»

levon-mkrtcyan-634x445

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասում է, որ մոտ ժամանակներում հրապարակային կլինի «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության առաջարկների վերաբերյալ իրենց դիրքորոշումները: «Արդեն ասել ենք, որ ենթաօրենսդրական ակտերով մտահոգությունները կլրացվեն: Ուսանողները մեզ կփոխանցեն, մենք պայմանավորվածություն ունենք, հանդիպում ենք, իրենք արդեն մեր աշխատանքային խմբերում կաշխատեն, իրենք շատ հրապարակային ու թափանցիկ են աշխատում»,-Henaran.am-ի հարցին ի պատասխան ասաց նախարարը […]

«Հաճախ չէ, որ մեր երկրում հերոս է դատվում…»

82.thumb

«Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Հաճախ չէ, որ մեր երկրում հերոս է դատվում: Համաձայն եմ, եթե մեղավոր է, պետք է պատժվի, անկախ նրանից, թե ով է: Բայց արդյո՞ք բոլորն են հավասար օրենքի առաջ, արդյո՞ք օրենքը մեր երկրում ընտրովիաբար չի գործում: Ախր այնքան սրիկաներ ու իրական հանցագործներ կան, որ անպատիժ են ու ազատության մեջ…»: Փաստաբան […]

Հիվանդանոցում այրել են դպրոցական երեխայի դեմքը /տեսանյութ/

face2_io

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի հիվանդանոցներից մեկում։ Դպրոցական երեխան դեմքի լուրջ այրվածք է ստացել ֆիզիոֆերապեւտիկ պրոցեդուրայի ժամանակ։  Երեխայի աչքն է բորբոքվել, նրան ուղարկել են ֆիզիթերապեւտի մոտ՝ ապարատային բուժման, վերջինն էլ միացրել է ապարատն ու հեռացել։  Տղան պատմում է, որ դրանից հետո աչքը սկսել է անտանելի ցավալ։ 13-ամյա Արտյոմ Ինզարինն ասում է, որ սկսել է […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

dzyun-chanaparh-634x445

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ եղել էր Բաքվում.քաղաքագետ/տեսանյութ/

Snapshot - 720

«Նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ եղել է Բաքվում. Անդրանիկ Թևանյան Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով  դատավճիռը: Արդեն հայտնել ենք, որ Արցախի հերոս  Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: «Դատարանը Բաբայանի գործով քաղաքական որոշումը դակեց: Հիշեցնեմ, որ նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ եղել էր Բաքվում»,-լրագրողների հետ զրույցում […]

46-ամյա Արամ Մաթևոսյանը հայտնաբերվեց

1511858649,5206

Նոյեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 39 շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արամ Մաթևոսյանին, որը հուլիսի 11-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով:

Ռեստորանի պահակը սպանել է փեսային հենց հարսանիքի ժամանակ

9b4402ee301fb8ab541a17c52970628d__1440x

Ուկրաինայում հարսանիքի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել։ 23-ամյա փեսան սպանվել է հենց հարսանիքի ժամանակ։ Նրան սպանել է ռեստորանի պահակը։ Նախ նա դանակահարել է փեսային, ապա տարել իր ծառայողական սենյակ, պահել, որ հյուրերից ոչ ոք չտեսնի։ Հանցագործությունը կատարվել է կեսգիշերից անց, երբ հյուրերի մեծ մասն արդեն գնացել էին կամ հարբած էին։ Փեսան վիճել է 66-ամյա պահակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի