23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2017

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 09։00-21:00 կդադարեցվի Գյումրի քաղաքի՝ Մենդելևի, Կրիտյան, Կամոյի, Բորյան, Կ․Սարգսյան, Կնունյանց, Կուրղինյան, Նար–Դոս, Պիոներական, Շահինյան  փողոցների, Վարդ Բաղ, Բուլվարային թաղամասերի  և Շիրակացի 61 համարի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Թուրքը զարգանում է, սովորում է ռեալ պատերազմել. Վովա Վարդանով /տեսանյութ/

Հետախույզ Վովա Վարդանովը վստահ է՝ Ադրբեջանի պես թշնամի ունեցող ազգը պետք է պատրաստ լինի ամեն ինչի: Անդրադառնալով ադրբեջանցիների՝  Նախիջեւանում կազմակերպած զորավարժություններին՝ բանախոսը նշեց՝ դրանք  ցույց են տալիս, որ Ադրբեջանը զարգանում է: «Եթե նախկինում զորավարժությունների մասնակիցների թիվը մի քանի հարյուր էր, հիմա  15-20 հազար է. թուրքը զարգանում է, սովորում է ռեալ պատերազմել: Մյուս պատերազմն ավելի վտանգավոր […]

«Արտահանման հետ կապված՝ խնդիրներ ունենք»

  Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի վստահ է ՝ մենք չպետք է կախված լինենք Նոր Զելանդիայում կարագի գների տատանումներից․ մեր երկրում կայուն գնագոյացում պետք է լինի։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ «Պետք է կազմակերպել սեփական արտադրությունը՝ դա է խնդրի լուծումը։ Եթե ժամանակին ֆերմաների կառուցվեին, վարկային պատշաճ ռեսուրսներ տրամադրվեին, ապա […]

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

Նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 172 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 149-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 23 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 89 հեռախոսազանգ, որոնցից 81-ին […]

Էրդողանի պատասխանը Սերժ Սարգսյանին

«Երկու ամիս սպասեցի, որպեսզի հասկանամ, թե արդյո՞ք թուրքական իշխանությունները կարող են ադեկվատ պատասխանել Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ում արված հայտարարություններին։ Երկու ամսվա ընթացքում թուրքական դիվանագիտությունն ու քաղաքական վերնախավը ոչինչ չունեցավ ասելու, բացառությամբ մի անբովանդակ ու խղճուկ նամակից, որը հոկտեմբերի 6-ին շրջանառվել էր ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանի կողմից։ Նամակը «copy-paste» է նախորդ տասնամյակում Թուրքիայի կողմից բազմիցս արված հայտարարությունների։ 2005թ. Էրդողանի […]

«Ձանձրանում եմ, կարա՞մ գնամ նկարելու».«Սասնա ծռեր»-ի անդամ

«Ձանձրանում եմ, կարա՞մ գնամ նկարելու»,-մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի խոսքի պահին ասաց «Սասնա ծռեր»-ի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը: Նշենք, որ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Դատավորը նկատողության արեց Աշոտ Պետրոսյանին , նշելով , որ նա խանգարում է նիստի աշխատանքները: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի […]

Ուշադրություն՝ ֆեյսբուքի օգտատերերին

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ժող, եթե ձեր էջին քոմենթ է գրում իբր Ֆեյսի անվտանգությունը կամ ներկայացուցիչը ու ասում է, որ ձեր էջը արգելափակվելու ա, եթե հղումով չգնաք, իսկ հղումով ձեզ առաջարկում են լոգին լինել – ռադ արեք; Ֆեյսը երբեք ձեզ քոմենթ չի գրի։ Ձեզ կգա նոթիֆիքեյշն։ Ու երբեք Ֆեյսը […]

«Չեմ գտնվել ՊՊԾ գնդում և անգամ տեղն էլ չգիտեմ». «Սասնա ծռեր» -ի գործ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող   «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ այսօր գործով ամբաստանյալ Մանվել Աթոյանը գործի իրեն վերաբերվող մասը անջատելու մասին միջնորդություն ներկայացրեց: «Ես  «Սասնա ծռեր» -ի անդամ չեմ ու չեմ գտնվել ՊՊԾ գնդում և անգամ տեղն էլ չգիտեմ: Արդեն երևում է, որ ես անմեղ եմ ու հիմա […]

Մենք ապստամբ ենք և ռազմագերի. «Սասնա ծռեր»-ը չեն լռում/տեսանյութ/

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում գործով ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի շահերի պաշտպան Կարեն Մեջլումյանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ Գևորգյանը «Սասնա ծռեր»- ի անդամ չէ, այլ օժանդակող և ազատության մեջ գտնվելով չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի