25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2017

Բաքուն Թուրքիայից արդի հրթիռային համակարգեր կգնի

Թուրքական Roketsan ընկերության և Ադրբեջանի միջև մոտակա ժամանակներս պայմանագիր կնքվի, ինչի շնորհիվ Բաքուն այդ ընկերությունից արդի հրթիռային համակարգեր կգնի։ Այդ մասին հայտարարել է ընկերության մենեջեր Բարբարոս Իզգյունը։ Նշվում է, որ Ադրբեջանը հետաքրքրված է փոքր և միջին հեռահարության SOM-A թևավոր հրթիռներով, որոնք ունեն GPS, ինչպես նաև TRN (Terrain Reference Navigation) համակարգեր։ Սա առաջին դեպքը չէ, երբ […]

Ինչպե՞ս արձագանքեց Ֆեյսբուքը հայկական նոր թղթադրամների նմուշներին (լուսանկարներ)

Համացանցում տարածվեցին հայկական նոր թղթադրամների էսքիզները։ Հայ հանրույթը Ֆեյսբուքում, բնականաբար, բուռն արձագանքեց։ Ուշագրավները ներկայացնում ենք ստորև. Լևոն Սարդարյան. Հետաքրքիր ա: Եթե, ասենք, հարյուր հազարանոց դրամ լիներ, ու էդ փողի վրա Քիմ Քարդաշյանի դեմքը լիներ, փողի դարձերեսին Քարդաշյանի ի՞նչն էր լինելու։ ՃՃՃՃՃ Սա այն ամենն էր, ինչ պետք էր իմանալ հայկական դրամների նոր դիզայնի հանդեպ իմ […]

Կառավարությունը կաջակցի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին

ՀՀ մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ գումար կհատկացվի տուժած համայնքների հողօգտագործողների վնասված տարածքների 2017 թ. հողի հարկի և օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով:   Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական […]

«Սասնա ծռեր»-ը պատանդներ են. պաշտպանը` դատարանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» խմբի գործով նիստին դատարանը մերժեց ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանին ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը:  Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց. «Գառնիկ Հովակիմյանն ապստամբություն է բարձրացրել իշխանությունը զավթած համակարգի դեմ: Վերահաս մահացու սպառնալիքի վերածված իշխանությունից ազատվելու համար նրանք զինված ապստամբության են գնացել եւ ապստամբության իրավունքը իրացնելու համար մեր […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Նոր փոփոխություններ՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելիս (տեսանյութ)

Եկամտահարկը որպես տոկոսադրույք փոխանցվում է այն վարկառուին, որը գնում է բնակարան նորակառույց շենքում: «Բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։ Բացի այդ, վարկառուն և համավարկառուն չպետք է ունենան այլ բնակարան»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «Եղել են դեպքեր, երբ մարդը ունեցել է մեկ բնակարան, բայց ևս երկուսը գնել է»:  Վարդան Արամյանն ընդգծեց, […]

Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի (Jean-Yves Charlier) գլխավորած պատվիրակությանը: Հյուրերն անդրադարձել են «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Երևանում անցկացված գլոբալ համաժողովի արդյունքներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հեռահաղորդակցության ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանների, բիզնեսի կողմից բարձրացվող խնդիրների լուծման և օպերատիվ արձագանքման համար: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է […]

Լավ փաթեթ բիզնեսմեններին

Կառավարության հերթական նիստին հավանության է արժանացել «ՀՀ բյուջետային  համակարգի  մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի նպատակը ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների հստակեցումն է` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյուջեի նախագծի կազմման և պետբյուջեի […]

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն 50 ֆուտբոլիստներին, որոնք հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կայքը տեղեկացնում է, որ ակումբից 4 ֆուտբոլիստ այդ ցանկում է, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ էր Եվրոպայի լիգայում»,- գրում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի