20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 22, 2017

Տարկետումը ծառայել է, պատճառ է եղել, որ մարդիկ չգնան ծառայելու. Լ. Մկրտչյան

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ կլոր-սեղան քննարկմանը նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ուսումնասիրել են, թե բանակային ծառայությունն ինչպիսի ազդեցություն կունենա գիտության ընթացքի վրա:  Երկրորդ խնդիրն, ըստ նրա, այն էր, թե ուսանողները, որ գիտությամբ են զբաղվում, բանակում ինչպիսի պայմաններ են ստեղծվել, որ գիտական մակարդակի վրա նպաստեն: Նա հիշեցրեց […]

Չինաստանում բացվեց ՀՀ համագործակցության գրասենյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինտաո քաղաքում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի բացումը: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնի» կողմից ֆինանսավորվող գրասենյակի ներքո հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների մասնաճյուղերը: Ներկայացուցչությունները զբաղվելու են չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ, զբոսաշրջության խթանմամբ […]

Ով չի ուզեցել գնալ բանակ, չի գնացել գիտության հովանու անվան տակ. Պաշտպանության փոխնախարար

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Հայկ Զաքարյանն այսօր պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ թվերը, որ ներկայացրեց ԿԳ նախարարը, թե տարկետումը մինչև հիմա հիմնականում օգտագործվել է, որպեսզի որոշ «արտոնյալներ» խուսափեն բանակից, սխալ է մեկնաբանվում: «Սխալ է մեկնաբանվում նաև այն, որ 18 տ-ից հետո, ծառայությունից հետո գալիս են կրթությունը շարունակելու, բայց անընդհատությունը խախտվում […]

«ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության մենեջմենթով է զբաղվում, ոչ թե բուն կոնֆլիկտով»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  կարծում է `  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցն  առանձնապես ոչ մի նորություն չէր պարունակում և, մեծ հաշվով,  այս հանդիպումը  նվիրված էր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների քսանհինգ ամյակին: «Երբ այց է լինում Բաքու և Երևան, ենթադրվում է, որ պետք է լինի ԼՂ կարգավորման հարցի քննարկում, ինչը եղել է: Լավրովն ինքն ասաց, որ որևէ լուրջ […]

Մահացել է Դմիտրի Խվորոստովսկին

Մահացել է ռուս հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այս լուրն արդեն պաշտոնապես հաստատել է նրա ներկայացուցիչը։ Նա մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Լոնդոնում: Խվորոստովսկին 56 տարեկան էր։ Հայտնի է, որ 2014թ.-ի ամռանը տաղանդաշատ բարիտոնի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք: Բուժման կուրս անցնելուց հետո 2015թ.-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:  

Հայտնաբերվել են չհայտարարագրված դեղամիջոցներ

Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենայի դռների հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են 21 կգ քաշով տարբեր տեսակի դեղորայք, որոնք վարորդը նպատակ է ունեցել իրացնել Երևանի դեղատներում: […]

Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը հիսուն տարեկան է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերի 28-ին, ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Այն կմեկնարկի ‹‹Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը›› գրքի գինեձոն-շնորհանդեսով։ Հաստատության գործունեությունը ներկայացնող գիրքը հեղինակել է տնօրեն Մարինե Օթարյանը, խմբագել` Արծվի Բախչինյանը։ Հոբելյանական միջոցառման համերգային մասում հանդես կգան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և […]

Կրթության նախարարը լուծումներ է առաջարկում ուսանողներին

«Ես հարգում եմ իրենց դիրքորոշումը, խորապես համոզված եմ, որ կողմեր չկան: Թեման իսկապես կարևոր է, նուրբ թեմա է, բարձակապես քաղաքական դաշտի մեջ չի, երիտասարդներ են, ովքեր իրենց ապագան պատկերացնում են, անձնական խնդիր չունեն լուծելու»,-այսօր պատգամավորների ու «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հանդիպման ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ հակասություն չկա […]

Նախագահը ուղերձ է հղել Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ․ «Շնորհավորում եմ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր, որ իր գործունեությամբ, պայքարով ու նահատակությամբ գրել է մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը: Նրա ղեկավարած «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» կամավորական ռազմական կառույցները նշանակալի դեր են խաղացել Հայաստանի սահմանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի