19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 21, 2017

Իրապես դաշնակցային հարաբերություններ են. Սերժ Սարգսյանը ընդունել է Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: «Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային: Ես լիովին կիսում եմ այդ […]

«Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը».Արամ Մանուկյանը՝ դատավորին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստը: Գործով այսօր ներկայացել է  նոր մեղադրող դատախազ՝ Արամ Արամյանը, դատարան էր ներկայացել նաեւ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը: Երկուսն էլ դատարանին ներկայացրել են  իրենց լիազորագրի պատճեահանված տարբերակը, Դատախազները հայտնել են, որ  լիազորագրերի  բնօրինակները  գտնվում է մայր գործում: Այս հայտարարությունը արձագանքվել […]

Օրենքն արդեն ընդունվել է, սպասենք նախագահի դիրքորոշմանը. Կ. Նահապետյան

«Փոփոխությունների հույս միշտ էլ կա, նայած ՝ փոփոխություն ասելով ինչ եք հասկանում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով տարկետման իրավունքը սահմանափակող աղմկահարույց օրինագծին: Նա հիշեցրեց, որ զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի, պաշտպանության մասին օրենքներն արդեն ընդունվել են: «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամների հետ մինչև համապատասխան օրինագծի […]

Խնդրենք Սուրբ Կույսի բարեխոսությունը

Շնորհավորում եմ բոլորիս գեղեցիկ տոնի առթիվ. Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ սկսենք մեր օրը և այն ամբողջությամբ նվիրենք մեր սիրելի Սուրբ Կույսին` Իր տոնի առթիվ: Սուրբ Մարիամ Աստվածածնին երեքամյա հասակում Երուսաղեմի  Տաճարին ընծայելու հիշատակին նվիրված տոնն է այսօր: Հայ Եկեղեցում Աստվածամոր հիշատակին սահմանված յոթ տոներից մեկն է: Շնորհավորում եմ բոլորին տոնի կապակցությամբ, իսկ Մարիամներին` անվանակոչության առիթով: […]

Խախտումներ են հայտնաբերվել

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին:  Մասնավորապես՝ բացակայել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ բաղադրությունը և մթերքների անվանումները թերի […]

Կոռուպցիան վազող գազան չէ, մի հատ բռնենք, տեսնենք, խփենք. պաշտոնյա

 «Կոռուպցիան վազող գազան չէ, մի հատ բռնենք, տեսնենք, խփենք, կոռուպցիոն վերանա: Այն ունի տարբեր դրսևորումներ՝ հովանավորչությունից մինչև կաշառք տալ»,-այսօր ասուլիսին ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում հանդիպել է կոռուպցիոն ռիսկերով դեպքերի: Սահակյանը նշեց, որ այն արատավոր երևույթները, որոնց մասին ավելի վաղ է խոսվել, օրինակ ստաժը ավել […]

Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները

Վանի նահանգի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանը հրաժարվում է կատարել Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշի  հանձնարարությունը՝ ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները: Մասնավորապես, քաղաքապետարանի՝ պետության կողմից նշանակված հոգաբարձու Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան:  «Որևէ կառույց չենք ապամոնտաժել և չենք էլ ապամոնտաժելու: Այստեղ հայկական գերեզմանոց […]

Մարդը փոշմանել է. Մամիկոն Ասլանյանը՝ Արկադի Փելեշյանից/տեսանյութ/

Մինչ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և ՀՎԿ տարածքային ղեկավար Արկադի Փելեշյանի սրորագրած համաձայնագիրը՝  մեկ տարի առաջ Հայկական վերածնունդը կոալիցիա էր կազմել Լուսավոր Հայաստանի և  Բարգավաճ Հայաստանի հետ, որի արդյունքում նախատեսվում էր, որ Լուսավորից Քրիստ Մարուքյանը պետք է դառնա Վանաձորի քաղաքապետ: Սակայն փակ գաղտնի քվեարկությամբ ավագանու հինգ անդամներ քվեարկել էին Մամիկոն Ասլանյանի օգտին:  Հայկական վերածնունդը համարում […]

Ես 25 տարեկան որդի չունեմ, ակնհայտ սուտ է. Կ. Նահապետյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը հերքում է լուրերը, թե որդին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար: «Ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածվում, այնպիսի տեղեկություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե  ինչպես Կորյուն Նահապետյանն, այնպես էլ նրա 25-ամյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի