23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 21, 2017

Վարչապետն ընդունել է Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալին

 Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ Երևանում անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները կնպաստեն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարևորելով հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը գտնվում […]

«Այդ ո՞նց եղավ, մեր պապերը, տատերը ունեցել են «օխտ զավակ»՝ առանց պատվաստումների»

«Երկու օրեկան երեխային պատվաստում են թոքախտից: 40 օրեկանը նոր լրացած երխային պատվաստում են..»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ, գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը: Նա նշում է, որ չնայած երեխային նորածին ժամանակվանից սկսում են պատվաստել, այդ թվում թոքախտի դեմ, բայց թոքախտը դարձել է աշխարհում համաճարակ, և այլևս այդ հիվանդությունը դեղորայքին չի արձագանքում: […]

Խոշոր հրդեհ Նյու Յորքում․ կան տասնյակ վիրավորներ /տեսանյութ/

Նյու Յորքի կոսմետիկական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Հրդեհի արդյունքում, տարբեր տվյալներով, 30-75 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանց մեծամասնությունը ծանր վիճակում է։  Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները։

Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը եւ հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են […]

Տրանսպորտի նախարարությունը այս օրերին կաշխատի հատուկ ռեժիմով

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատելու է հատուկ ռեժիմով: Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանն արդեն մեկնարկել է: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ […]

«Ավանդական հայ ընտանիք ասելով՝ նկատի չունենք այն ընտանիքները, որտեղ որոշել են սկեսրայրի ոտք լվանալ»

«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքը մեր հանձնաժողովում էր, երբ ես ղեկավարում էի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Ինձ համար, որպես իրավաբանի, առնվազն տարօրինակ էր, կիսվել եմ նաև հեղինակների հետ, երբ զոհ տերմինն էր օգտագործվում: Ինձ մոտ տպավորություն էր, որ մենք արհեստականորեն ուռճացնում էինք այդ գործընթացը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր […]

«Սասնա ծռեր 2»-ի գործով դատավորը կմնա

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով նստի ժամանակ  դատարանը մերժել է  իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանական կողմը դատավոր Արթուր Օհանյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, քանի որ դատարանը չէր անդրադարձել ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությանը: Արդեն հայտնել ենք, որ փաստաբանը միջնորդություն էր […]

Հանրապետությունը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։ Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր […]

Վաշինգտոնում քննարկել են արեւմտահայերենի պահպանության հարցը

Վաշինգտոնում անցած Հայագիտական ընկերակցության հատուկ համաժողովի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արեւմտահայերենի պահպանման հեռանկարները: Համաժողովին մասնակցած անվանի ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, խնդիրն առավել քան արդիական է, հայտնում է Ամերիկայի ձայնը. «Վտանգված լեզու է, մեր գեղեցիկ արեւմտահայ բառբառները, որով ես մեծացա: Մեր արեւմտահայ գրականությունը շատ հարուստ գրականություն է, բայց այսօր դժբախտաբար նահանջի մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված