24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2017

Ուրախ լուր

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 414 երեխա՝ 206 տղա, 208 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37900 քաղաքացի:

Դպրոցում «էլիտար» աշակերտների համար առանձին զուգարան են կառուցել /ֆոտո/

Սոցկայքերում բուռն քննարկման առիթ է դարձել ՌԴ Ռոստով քաղաքի դպրոցներից մեկում արված մի լուսանկար։ Պարզվում է՝ դպրոցում «էլիտար» աշակերտների համար առանձին զուգարան են հատկացրել։ Համացանցում հայտնված լուսանկարից էլ երեւում է, որ երեխաներից ոմանք իրավունք ունեն գնալու տվյալ զուգարան, մյուսները՝ ոչ։   Աշակերտները բողոքում են, որ դպրոցում առանձին՝ վճարովի դասարան է հայտնվել, այնտեղ սովորող երեխաներն առավելություններ […]

ՀՀԿ-ը չի խառնվում «Ծառուկյան»-ի գործերին (տեսանյութ)

«Մենք որևէ քաղաքական ուժի ներքին գործերին չենք խառնվում, և դա ես ընդունելի չեմ համարում: դա իրենց դիրքորոշումն է, ընդդիմադիր կեցվածքն է: Բյուջեն է քննարկվում, և բյուջեի ժամանակ ընդդիմադիրները, բնական է, իրենց դժգոհությունները պիտի արտահայտեն»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորում վերջին ժամանակներում «Ծառուկյան» խմբակցության կոշտ քննադատությունն՝ ուղղված Կառավարությանը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: […]

Երեւանում նշվել է որակի համաշխարհային օրը

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ՝ Համազգային վստահության խորհրդի հետ համատեղ։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի որակյալ արտադրանքով աչքի ընկնող և սպառողների վստահությունը վայելող մի շարք կազմակերպություններ։ Հանդիսությանը ներկա էին Հայաստանի պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև […]

Պարույր Հայրկյանի հացադուլային պահանջը /ֆոտոշարք, տեսանյութ/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ է սկսել: Նա պայքարում է  ԿԸՀ-ի «հակասահմանադրական գործողությունների» դեմ։ Henaran.am-ի հետ զրույցում Հայրիկյանը  նշեց՝  Սահմանադրությամբ նախատեսված է, որ երեք դեպքում  կարող են Սահմանադրական փոփոխությունների կատարել՝ 200 000 քաղաքացիներ, ԱԺ-ն եւ նախագահը: Սակայն 200 000 քաղաքացիների հնարավոր չէ պատգամավորների նման  կարճ ժամանակահատվածում   հավաքել մեկ վայրում: Հայրիկյանը շեշտեց՝  ցանկանում […]

Կե՞ղծ, թե՞ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողեր. Սամվել Բաբայանն անտեղյա՞կ է/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 20-ին շարունակվում է  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը: Նշենք, որ այսօրվա դատական նիստում նախատեսված են ամբաստանյալների պաշտպանների ճառերը: Արդեն հայտնել ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը «Իգլայի» դրվագով իր պաշտպանյալի համար արդարացում պահանջեց: Կարճ ընդմիջումից […]

Ճշմարտությունը «Գարդասիլ»-ի մասին. մեր աղջիկներին ուզում են պատվաստել /տեսանյութ/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում  «Հանուն ինքնիշխանության կայացման» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը եւ հետաքննող լրագրող, «Գարդասիլ» պատվաստանյութի ուսումնասիրությունների հրապարակման հեղինակ   Արթուր Հովհաննիսյանն անդրադարձան  13-ամյա աղջիկներին «Գարդասիլ»-ով  պատվաստելու  խնդրին: Հիշեցնենք՝  ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՝ դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից կմեկնարկի  Հայաստանում 13-ամյա աղջիկներին   «Գարդասիլ»-ով  պատվաստելու աշխատանքները: Անդրադառնալով պատվաստանյութի կիրառման ռիսկերին ու հնարավոր ծանր հետևանքներին՝  Արթուր Հովհաննիսյանը շեշտեց՝ այս պատվաստանյութը վտանգավոր է […]

Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

«Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières) կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քուշները կընտրի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է տեղեկացնել, որ Բեռնարդ Քուշները՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրը, միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որն ընտրում է ամենամյա մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական եւ մարդու իրավունքների ոլորտների […]

Ավտովթար ՌԴ-ում. տուժել են հայեր

Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2107 (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) և LADA Priora մակնիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) ավտոմեքենաները: Վարորդները և LADA […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված