19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2017

Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է    Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսին և ծրագրերի համակարգող Գոհար Մուսաելյանին:   Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու  Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը: Մասնավորապես՝  անդրադարձ է կատարվել «Կայուն քաղաքաշինական […]

Մահչուփյանը քննդատել է Թուրքիայի իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը  թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքում հրապարակել է հոդված՝ «Իշխանության  նախընտրությունները և պատասխանատվությունը» խորագրով:  Դրանում  Մահչուփյանը անդրադարձել է մասնավորապես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության  վարած ներքին և արտաքին քաղաքականությանը: Մահչուփյանի կարծիքով իշխանությունները  թե՛ արտաքին քաղաքականություն, թե՛ քրդական հարցում ոչ իրատեսական և հակադեմոկրատական նախընտրություններ […]

Երևանում հայտնի գործարարները նորից «իրար են ուտում». կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող շինությունից գողություն է կատարվում։ Դեպքի վայրից Մաշտոցի ոստիկանները փորձում են Երևան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Վարշամ Ղարիբյանին հրավիրել Ոստիկանության Մաշտոցի […]

Լևոն Տեր-Պետրոսյանի գաղտնի հանդիպումը «CIA»-ի ղեկավարի հետ

1994-ի օգոստոսին Նախագահ Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում, ԱՄՆ նախագահի անձնական հյուրերի ընդունելությունների տան, երեկոյան 9։45 ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզության գործակալության տնօրեն Ջեյմս Վուլսիին։ Նախագահի այցի գրաֆիկում այդ հանդիպումը մատիտով է նշված, դրա համար էլ օգտագործում եմ «գաղտնի հանդիպում» եզրույթը, չնայած այն նախատեսված է եղել։ Վուլսին հանդիպման մանրամասները չի հիշում, միակ հույսս Տեր-Պետրոսյանն է, որ պատմի, […]

ՄԻՊ-ը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գրանցված միջադեպի մասին

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտի իրավունքների ենթադրյալ խախտման հարցով Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Դեպքի հրապարակայնացումից հետո անմիջապես կապ է հաստատվել երեխայի մոր հետ, նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց Պաշտպանի աշխատակազմում: Հարցը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի հետ և հասցեագրվել է համապատասխան գրություն: Քննարկում տեղի կունենա նաև դպրոցի […]

Ստամբուլի հայկական դպրոցի աշակերտներն այցելել են Թուրքիայի մեջլիս

Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի երեխաները դեպի Անկարա կատարած իրենց մեկօրյա այցի շրջանակներում այցելել են Թուրքիայի խորհրդարան: 40 հոգանոց հայ աշակերտների խումբը խորհրդարանում հանդիպել է մեջլիսի 3 հայ պատգամավորների՝ Կարո Փայլանի (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-HDP), Սելինա Դողանի («Ժողովրդահանրապետական կուսակցություն»- CHP), և Մարգար Եսայանի (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»-AKP) հետ: Ըստ Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի՝ աշակերտները […]

«Ելքի» նախագծին միացավ նաև ՀՀԿ խմբակցությունը

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: Նիստին ներկա են եղել նաև «Ելք» խմբակցության անդամները և խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նիստը վարել է «Ելք» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը սեպտեմբեր ամսին ներկայացրել էր […]

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը մահացել է

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին  նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային  պատահարի հետևանքով վարորդներից մեկը` 1968 թվականին ծնված Արթուր Ասատրյանը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Պատահարի հետևանքով  վարորդ Ա.Ա.-ն, ուղևոր՝ 1956 թ.  ծնված Արզուման Ասատրյանը, վարորդ Ա. Մ.-ն, նրա ուղևոր` 1947 թ. ծնված Արտաշես Ջեյրանյանը, և 37-ամյա  մյուս  ուղևորը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել էին  հիվանդանոց, որտեղ Ա.  Ջեյրանյանը և Ա.  Ասատրյանը,  գիտակցության  չգալով, մահացել էին:  Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի