24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2017

Մարտավարական զորավարժություն է իրականացվել

Հրետանային ստորաբաժանումների հրամանատարների ու վարչության սպաների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու և անձնակազմին նոր հմտություններ ու որակներ հաղորդելու նպատակով նոյեմբերի 15-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի բազայի վրա դիվիզիոնի կազմով անց է կացվել մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են […]

Բակո Սահակյանը ընդունել է Նիկոլայ Սարկիսովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, բարերար Նիկոլայ Սարկիսովին: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին Արցախին մշտապես սատարելու, նրա շենացմանն ակտիվորեն մասնակցելու համար եւ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար նրան հանձնել […]

Փորձել են սպանել Գևորգ Սաֆարյանին.պաշտպանը ահազանգում է/տեսանյութ/

«Գիշերը ժամը 22:00-ին սարսափելի աղմուկ է լսվել, գոռոցներ: Մի քանի խուց այն կողմ գտնվողները հասկացել են, որ սպանություն է տեղի ունենում»,-Henaran.am-ի թղցթակցի հետ զրույցում ասաց  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ  Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանի խոսքով` կալանավորները ինչ-որ ձևով կապվել են դիտորդական խմբի անդամների հետ, ովքեր միայն հաջորդ օրն են կարողացել տեսակցել նրան: […]

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «ՀՊՏՀ լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներկա է գտնվել «ՀՊՏՀ լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությանը: Արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունն անցկացվել է հինգ անվանակարգերով՝ «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող», «Լավագույն ուսանող-մարզիկ», «Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» և «ՀՊՏՀ լավագույն ուսանող»: Այս տարի «ՀՊՏՀ լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող է ճանաչվել […]

Համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները`  Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը նոյեմբերի 14-ին և 16-ին առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ասված է հանդիպումների արդյունքներով համանախագահների տարածած հայտարարությունում: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ինչպես նշված է հայտարարությունում, համանախագահներն արտգործնախարարների […]

Քրիստոս կարող է անել այն, ինչն անհնարին է մարդու համար

«Մի՛ վախեցիր, միայն հավատա»:  (Ղուկ. 8:49-56) Քրիստոս Հայրոսին, ում աղջիկը մահամերձ հիվանդ էր, հուսահատության մեջ տեսնելով ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա»: Աշխարհում չկա մի կրոն, որը բավարարվում է միայն Աստծո գոյության փաստն ընդունելով: Օրինակ` մուսուլմանների համար կարևոր է ոչ թե այն, որ Աստված կա, այլ` հավատարմությունը Աստծո նկատմամաբ: Բուդդայակաները կարևորում են ոչ թե այն, որ […]

102-րդ ռազմաբազայից անհետացածների տվյալները․ Գյումրիի թաղամասերում շարունակում են հսկել ռուս զինվորականները /ֆոտո, տեսանյութ/

Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայից մարդ է անհետացել: Այս մասին տեղեկությունների մասին տեղյակ չէին Շիրակի մարզի ոստիկանությունն ու դատախազությունը: Բայց Մուշ թաղամասում, ինչպես նաև 8-րդ զինվորական թաղամասերում շարունակվում է որոնումները: Ռուս զինծառայողները հսկում են թաղամասերը: Ամեն քայլափոխի հարցնում են: Պարզվում է, մեկ շաբաթից ավելի է ծառայության չեն ներկայացել երկու պայմանագրային զինծառայողներ: Կրստեր սերժանտ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի  17-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 27, 29, 31, 33 համարների ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

ԱՄՆ-ի կոնգրեսում Թուրքիայի հարցով նիստ է անցկացվել

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում տեղի է ունեցել Թուրքիայի վերաբերյալ նիստ: Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի թուրքական ծառայության՝ նիստը կրել է «Թուրքիայում օրենքի թուլացման զոհերը» խորագիրը, որի ընթացքում մի շարք ամերիկացի պաշտոնյաներ քննադատել են Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը: Մասնավորապես, նիստի մասնակիցները առաջին հերթին քննադատել են ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում դեռևս պահպանվող արտակարգ դրությունը, որի ընթացքում կալանավորվում են հազարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի