20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2017

Լոգարանում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 14-ին, ժամը 18:47-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան 2-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1961 թ. ծնված Ռ. Ս.-ի դին:

Եթե Կարապետյանի կառավարությունը, Աստված չանի, ձախողի. Շարմազանով

«Եթե Կարապետյանը հաջողի, հաջողելու է կոալիցիան, եթե Կարապետյանի կառավարությունը, Աստված չանի, ձախողի, ձախողելու է կոալիցիան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Ես ձախողման տենդենցներ չեմ տեսնում, հաջողության ու առաջընթացի միտումներ եմ տեսնում, որը լինելու է երկարաժամկետ և 2020 թվականին, երբ նոր ընտրությունների գնանք, կարձանագրենք այն բոլոր պլյուսները, որ ունենք»,-հավելեց նա:  Ինչ […]

«Ցավդ տանեմ, հետ քաշվի էլի, յա՛»․ ուսանողները չեն բացում Բաղրամյան պողոտան /ֆոտոշարք/

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Եստիկանները ուժ կիրառեցին ուսանողների նկատմամբ,  հրեցին ուսանողներին, որպեսզի վերջիններս բացեն փողոցը։  Բայց, ուսանողներն անդրդվելի են։ Նրանք պատ են կազմել՝ ձեռք ձեռքի տված։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց՝  հեռախոսակապ է հաստատել հացադուլավեր ընկերների հետ ու վերջիններիս հորդորել թողնել հացադուլը և միանալ իրենց։ Ոստիկաններից որոշները ուղղակի հրում են ուսանոցղներին, որոշններն էլ […]

Ձեր դուխը չի հերիքում. Մելքումյանը՝ նախարարին

«Որ ասում եմ՝ մեր դուխը հերիքում է, ոչ, ասեմ՝ ձեր դուխը չի հերիքում, 20 հազար ապրանքատեսակ 12 նիշով բերում է 7 սուբյեկտ Հայաստան»,-այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Մարդիկ, որ տարիներով ապրանքները ներկրում են, ի՞նչ դեմբինգային քաղաքականություն է վարվում, որ […]

«Մի՛ բրդեք հլը … »․ բախում ոստիկանների ու ուսանողների միջև /ֆոտո/

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ուսանողների ու ոստիկանության միջև բախում է տեղի ունեցավ։  Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանն ուսանողներին հորդորեց հանգիստ ազատել պողոտան,  հակառակ դեպքում ոստիկանները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկելու։ Այս պահին Բաղրամյան պողոտա են ժամանել բազմաթիվ ոստիկաններ, հրմշտոց է սկսվել։ «Մի՛ բրդեք հլը», – գոռում են ուսանողները։ Հիշեցնենք, դասադուլի ակցիա իրականացնող ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը, […]

Օսիպյանը բանակցում է ուսանողների հետ /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքի ակցիա անցկացնող  ուսանողները փակել էին  Դեմիրճյան փողոցը։ Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը։ Ուսանողները մասնակի բացեցին փողոցը. այս պահին նրանք Բաղրամյան պողոտայում են և փակել են փողոցի մի հատվածը։ Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը […]

Սերժ Սարգսյանի հույժ գաղտնի բանակցությունները. ինչ կա Պենտագոնի արխիվներում

2001 թվականից Պենտագոն-ՀՀ պաշտպանության նախարարություն կապերը աննախադեպ ակտիվացել են։ ՊՆ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է պաշտպանության քարտուղար Ռամսֆելդին՝ Երևանում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ 2001 թվականի դեկտեմբերին Ռամսֆելդը այցելել է Հայաստան, դառնալով Ջեյմս Բեյքերից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որ գալիս է Հայաստան։ Բանակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հետ լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Մասնավորապես, հաշվի առնելով ԱՄՆ […]

Հիվանդանոցի տնօրինությունը ստիպել է բուժքույրերին կիսամերկ պարել /տեսանյութ/

Կորեայի հիվանդանոցներից մեկի տնօրինությունը խնջույքի ժամանակ ստիպել է բուժքույրերին հանվել ու կիսամերկ պարել։ Միջադեպի մասին հայտնի է դարձել միայն նրանից հետո, երբ տեսանյութ է հայտնվել համացանցում։ Տեղի լրատվամիջոցները նշել են, որ աղջիկները չեն կարողացել հրաժարվել այդ հրամանը կատարելուց՝ վախենալով զրկվել աշխատանքից, ու նրանցից ոմանք պարելու ժամանակ լաց են եղել։ Դեպքի առթիվ երկրի առողջապահության նախարարությունը քննություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի