25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2017

Դասադուլավորներից մեկին բերման են ենթարկել

«Զինվորածական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնողներից մեկը՝   Ռոբերտ Գրիգորյանը   բերման է ենթրկվել։ Այս   մասին քիչ առաջ հայտարարեցին ակցիայի մասնակիցները։  Ակցիայի մասնակիցները նշեցին՝    մի քանիսը  մոտեցել են  Ռոբերտին՝ ներկայանալով որպես քրեականի աշխատակիցներ, նստեցրել են մեքենան և տարել:   

«Արցախն ասում է՝ այս ամբողջ տարածքն Արցախ է, Հայաստանն ասում է՝ մի մասն Արցախ է»

 «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ արցախյան հարցը  կարևոր փուլում է գտնվում: «Եվրոպան իր վերաբերմունքն արտահայտեց Կատալոնիայում որոշ առումով անթերի կատարված ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացին: Եվրոպան, ի սկզբանե, բացի Հարավսլավիայից և ԽՍՀՄ-ից, դեմ է դրան, մնացյալը անջատողական շարժումներ են, նույնն է Արցախում: ՄԱԿ-ը ուղղակիորեն դեմ դուրս գալ չի կարող. սա ոչ թե սկզբունք […]

Ստորին շնչական ուղիների քրոնիկ հիվանդությունների 21 500 դեպք եւ 1121 մահ է գրանցվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային նախաձեռնության կողմից նոյեմբերի 3-րդ շաբաթվա չորեքշաբթին սահմանվել է որպես Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր:      Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) զարկերակային հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության, շաքարային դիաբետի և ուռուցքային հիվանդությունների հետ դասվում են հանրային առողջապահական գերխնդիր համարվող ոչ վարակիչ հիվանդությունների խմբին: […]

Տղերք Ձեր ցավը տանեմ.Միայնակ Գայլը՝ ուսանողներին/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստի ժամանակ  Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) անտեսելով դատավորի հորդորները հայտարարությամբ: Նա նշեց, որ հոգով ու սրտով ակցիաներ իրականացնող ուսանողների հետ է. «Տղերք ես Ձեր ցավը տանեմ, մինչև վերջ առաջ»: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս […]

15-ամյա պատանին դանակահարել է 16-ամյա պատանուն

Նոյեմբերի 14-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի և մեջքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Դ. Մ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դ. Մ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.30-ին, Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բակում, 2002 թ. ծնված […]

Շարմազանովը ընդունելու է ուսանողներին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատրաստ է հանդիպել դասադուլ անող ուսանողների հետ։ Քիչ անց ուսանողներին կառաջարկվի 5 հոգանոց խմբով հանդիպել նրա, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ու Սոցիալական և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ։ Հիշեցնենք, որ ուսանողները պայքարում են զինվորական ծառայության օրենքի փոփոխությունների դեմ, որով սահմանափակվում […]

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա Մոսկվայում

Նոյեմբերի 14-24ը Ռուսաստանի Դաշնությունում ընթանում են Հայաստանի մշակութային օրերը, որոնք կազմակերպվում  են 2016-2018թթ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության ծրագրի շրջականակներում: Այս օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներում հանդես կգան Հայաստանից ժամանած տարբեր կոլեկտիվներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ: Իսկ Նոյեմբերի 18-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում “Հաղորդակցության լեզուն՝ երաժշտություն” խորագիրը կրող համերգում ելույթ կունենա Հայաստանի պետական […]

«Հանուն Հայաստան պետության» ճակատը հարկ եղած դեպքում կմիանա ուսանողներին

Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը սատարում է ուսանողներին ու գովելի է համարում, որ վերջիններս պայքարում են իրենց իրավունքների համար։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի անդամ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ «Երիտասարդների շրջանում ակտիվության ձևավորումը ողջունելի է: Մենք խորապես ըմբռնում ենք այն […]

3-ամյա երեխան պատահաբար կրակել է իր գլխին

ՌԴ Իրկուտսկի շրջանում քրեական գործ է հարուցվել 3-ամյա փոքրիկի մահվան փաստի առթիվ։ Երեխան պատահաբար կրակել է իր գլխին։  Ինչպես պարզվել է, երեխան տանը գտել է հորեղբոր օդամղիչ ատրճանական ու սկսել խաղալ դրանով, արդյունքում կրակել է իր գլխին ու մահացել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի