24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 14, 2017

Դայակների ինստիտուտի ներդրումը սխալ է. փորձագետ

«Դայակը մայր չէ: Դայակների ինստիտուտի ներդրումը սխալ է»,-այսօր  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը: Նահապետյանի խոսքով դայակների ինստիտուտի ձևավորումը Հայաստանում կարող է բարդ հետևանքներ ունենալ: «Դայակը կիսով չափ այդ տան մեջ կնոջ կարգավիճակ է ձեռք բերում: Այն ընտանիքը քանդելու բազում մեխանիզմներ են բերում: Եվրոպական մի շարք երկրներում […]

Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Բալահովիտում. անհատականացվում են գործողությունները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, բոլոր մասնակիցների ինքնությունը։ 2 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ 2017թ նոյեմբերի 12-ին՝ ժամը 01:15-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ  գյուղի կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել, ինչից մոտ […]

Տարադրամի փոխարժեքն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 488.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.46 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 639.22 դրամ (աճել է 1.67 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 571.73 դրամ (աճել է 4.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ (նվազել […]

Արմեն Ջիգարխանյանը ժառանգությունը վերագրանցել է հին ընկերոջ անունով /ֆոտո/

Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչները հայտարարում են, որ զույգի կյանքում ամեն ինչ լավ կլիներ, եթե , նրանց կյանքին չխառնվեր Արթուր Սողոմոնյան անունով մարդը՝ գործարար, ով ներկայանում է որպես դերասանի հին ընկեր։ Վիտալինայի ներակայացուցիչ Էլինա Մազուրը հայտարարել է, որ Ջիգարխանյանը իր ողջ ունեցվածքը վերագրանցել է Սողոմոնյանի անունով, գրում է НТВ-ն։ Հիշեցնենք, որ մինչ այդ ամեն ինչ Վիտալինայի […]

Մահացել է Սամվել Ալեքսանյանի մայրը

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, մահացել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատռգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի մայրը՝ տիկին Աստղիկը: Այս մասին հայտնում են աղբյուրները: Մեր տեղեկություններով, տիկին Աստղիկը մահացել է քիչ առաջ: Նա 85 տարեկան էր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված