25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 13, 2017

Նախնական տվյալներով՝ Իրանի երկրաշարժից հայեր չեն տուժել

Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալներով՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին հաղորդում է Հայաստանի դեսպանատունը՝ Twitter-ի իր էջում: «ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վանա լճում հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի հնագույն ամրոց

Թուրքիայի  «Yüzüncü Yıl» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը  հայտարարել է, որ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ամենայն հավանականությամբ ամրոց պատկանում է Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության, թուրք պրոֆեսորի խոսքերով ամրոցը ջրի տակ է անցել, քանի որ լճի մակարդակը վերջին 100-ամյակի ընթացքում բարձրացել է շուրջ 150 մետրով: Ըստ […]

Սթրեսներ, հուզական դաշտ. ինչը կարող է շաքարային դիաբետ առաջացնել

Հոգեբանական գործոնները նշանակալի դեր ունեն  շաքարային դիաբետի զարգացման գործում. կարծում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյանը:   Ըստ նրա՝ հոգեբանական գործոններից մեծ նշանակություն ունեն  տևական սթրեսները, բացասական հույզերի կուտակումը,  դրական հույզերի պակասը, վիրավորանքը, ինքնամեղադրումը, դեպրեսիան: «Հետաքրքրական է, որ հուզական ոլորտն է սերտորեն կապված շաքարային դիաբետի առաջացման […]

Տավուշում հայտնաբերված կնոջ դիակի վրա առկա են բռնության հետքեր

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Տավուշի տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը, սպանության  հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի խաչմերուկից շուրջ 600 մետր դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ՝ ճանապարհի աջ մասով հոսող գետի ափին, հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ մասամբ հոշոտված։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև […]

Երեւանի ամանորյա տոնական ձեւավորման նախագիծը պատրաստ է

Միջազգային վարկային ծրագրերն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետարանից հայտնում են, որ հանձնարարվել է ընթացքն ու հատկապես կատարվող աշխատանքների որակը պահել մշտական վերահսկողության տակ: Աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ, արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի ամանորյա տոնական ձեւավորման նախագիծը: […]

Զինհաշմանդամ մայոր Սարգիս Ստեփանյանն 1-ինն է փորձարկել տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը /տեսանյութ/

Տարածաշրջանում ամենաերկարը համարվող և ողջ աշխարհում կամրջի տակով անցնող միակ զիփլայնը համարվող Արաբկիրի զիփլայնը ևս մեկ յուրօրինակություն ունի՝ այն պատրաստված է այնպես, որպեսզի մաքսիմալ կերպով հարմարավետ լինի նաև հաշմանդամների համար: Այսօր արդեն զիփլայնով իրականացվում են առաջին փորձնական թռիչքները: 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորված, զինհաշմանդամ մայոր Սարգիս Ստեփանյանը, 2 օր առաջ այցելեց […]

ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Այսպես, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության` 02.12.2009թ.-ի ուղեկցական գրությունով հիշյալ հիմնարկ է ուղարկվել քննիչի կողմից դատապարտյալ Կ. Կ. Ստենգաչուից վերցված «POLIC LIMITED EDITION» […]

Աշոտյանի գլխավորությամբ

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, նոյեմբերի 13-15-ը կլինի Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն) և նոյեմբերի 15-17-ը՝ Հելսինկիում (Ֆինլանդիայի Հանրապետություն)` Շվեդիայի Թագավորության և Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Շվեդիա կատարելիք այցի շրջանակում նոյեմբերի 14-ին նախատեսված […]

Ռուսաստանում Ադրբեջանի գլխավոր լոբբիստներից մեկը օրհասական վիճակում է հայտնվել

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքական Milliyet-ը տեղեկացնում է,որ Անթալիայում գտնվող յոթաստղանի Mardan Palace հյուրանոցը,որը պատկանում է ռուսաստանցի հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովին թալանվում է…Այս տարվա աշնանը հարկերը չվճարելու պատճառով հյուրանոցը հոսանքազրկվել է,որից հետո հյուրանոցի տարածում հայտնել են գողեր…Ըստ պարբերականի նրանց հաջողվել է Mardan Palace-ի տարածքից գիշերով դուրս բերել ոսկեզօծ ցանկապատի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի