25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2017

Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. ««Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին, Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձեւաչափում եւ ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները, որ այլ տարբերակ գոյություն չունի, որի մասին երազում է ադրբեջանական կողմը: Այս դիրքորոշումն էլ ավելի արդարացված եւ պաշտպանված է հնչում այսօր, քանի որ ունի եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Միացյալ Նահանգների աջակցությունը: […]

ԱԱԾ-ն կոռուպցիոն մի հսկա բուրգ է բացահայտել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր ապօրինի ծառահատության դեպքեր, նաեւ կոռուպցիոն մի հսկա բուրգ, երբ կաշառք էին վճարել՝ անօրինականությունը կոծկելու համար: Այդ ամենը տեղի է ունեցել հիմնականում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանի պաշտոնավարման տարիներին: Բայց վերջինս, կարծես թե, «ջրից չոր դուրս կգա», ու չի ենթարկվի պատասխանատվության: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ […]

Նոր սկանդալ. Ժամանակ

Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, միջազգային լրատվամիջոցները գրում են խաղի պայմանավորված լինելու մասին: Մասնավորապես՝ բուքմերքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել: Մասնավորապես, Federbet բուքմեյքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Մինչեւ հանդիպումը՝ գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել […]

150 կգ հերոինի հետքերով. հետաքրքիր զարգացումներ. Ժողովուրդ

Նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան: Իսկ Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրին, որի վարած մեքենայում հայտնաբերվել էր այդ հերոինը, ձերբակալվել է: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս պատմությունը բացահայտվել է շատ ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոս ամսին: […]

«Մի հարամեք ծրագիրը». Ծառուկյանը փեսային է հանձնարարել. Հրապարակ

Երեկվանից ՊԵԿ-ը կրկին «մուտք» է գործել «Առինջ մոլ»: Հիշեցնենք, որ նախորդ անգամ «մոլի» աշխատողների և հարկային տեսուչների միջև առճակատում էր տեղի ունեցել: Այժմ Բրյուսելից վերադարձած Գագիկ Ծառուկյանը «հարցը լուծելու» առաջադրանք է տվել փեսային` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ով ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մանկության ընկերն է. Հարությունյանը ևս ծնվել է Կոտայք գյուղում: Ծառուկյանական կողմը կարծում է, […]

Տա Աստված, որ պայմանագիրն ստորագրվի

«Հայաստանի հանրապետությունը հստակ տրամադրված է  վերջնական ստորագրել այդ համաձայնագիրը, և ամեն ինչ դրա համար արվել է» Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ խոսելով նոյեմբերի 24-ին նախատեսված Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման հավանականությունից: «Անսպասելի մի բան կարող է ի հայտ գալ, կարելի է  ենթադրել, բայց չմոռանանք, որ Եվրոպական միությունը ևս շահագրգիռ է, որ այս […]

Ովքեր են թակարդ լարողները. Փաստ

Վայոց ձորի Արենի ու Եղեգիս խոշորացված համայնքերում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը գնալով սրվում է: Խնդիրն այն է, որ Արենիին միավորված Ռինդ և Արփի համայնքների ղեկավարները պարտվել էին ՏԻՄ ընտրություններում: Հաղթել էր Ռինդի նախկին ղեկավար Հուսիկ Սահակյանը: Եվ հիմա, Արենի և Արփի համայնքների նախկին ղեկավարները հայտարարում են, որ համայնքի բնակիչները համաձայն չեն արդյունքների հետ, և ցանկանում […]

ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարով քրեական հետապնդումից ազատող օրենքը երկարացնելու նախագիծը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարացնելու օրենսդրական նախաձեռնությանը:   Հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա բոլոր 5 պատգամավորները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու հարցին: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին […]

Գագիկ Հարությունյանի գեղեցիկ հեռացումը. Հրապարակ

Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրա­կանության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որո­շումն ինչ-որ առումով նման էր սառը ցնցուղի: Ինչ-ինչ, բայց նման որոշում ՍԴ նախագահից ՀՀ քաղաքացիների մեծ մասը չէր սպասում: Ըստ որում՝ ՍԴ վճիռներին քիչ թե շատ ծանոթ մարդկանցից մեկը զարմանքով նշեց, որ սա այն դեպքերից է, երբ ՍԴ որո­շումը շատ հստակ էր ու քողարկված չէր միայն Սահմանադրական դատա­րանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի