25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2017

«Արցախցիների համար նորություն չէ, որ Ադրբեջանը խախտում է ձեռքբերված պայմանավորվածությունները»

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը քաղաքական լուծումների չի գնում, նա չունի այն կեցվածքը, որ խաղաղ ճանապարհով լուծումներ առաջարկի: Գուցե ճշմարիտ են նրանք, ովքեր գտնում են, որ բանակցություններին մեր մասնակցության ճանապարհը պատերազմն է, բայց ես կարծում եմ, որ գոյություն ունի քաղաքական մշակույթ, որին պետք է հետևեն և Հայաստանը, և Ադրբեջանը»,- այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում […]

«Թող կրակեն մենք էլ կկրակենք».Սեֆիլյանը պատրաստվում էր զոհաբերության

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին շարունակվում է  «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը: Մեղադրողները  հրապարակում են   «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների և գործով ամբաստանյալների գաղտնալսումների արձանագրությունները: Մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի խոսակցության մեջ հնչում է. «Թող կրակեն մենք էլ կկրակենք, մեզ պետք չի վախացնել մարտի մեկով: Հարկավոր է այնպես կազմակերպել […]

Արցախի մեր քույրերն ու եղբայրները մեծ հավատով են լցված իրենց ապագայի նկատմամբ․ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին: Հանրապետության Նախագահը ողջունել է պատվիրակությանը Հայաստանում և կարևորել միջխորհրդարանական սերտ շփումները հայկական երկու հանրապետությունների միջև՝ ընդգծելով, որ ինչ ձևաչափով էլ դրսևորվի […]

«Երեխաներին հանում են ծնողների դեմ. արհավիրք է»

«Ես կարծում եմ, որ մեր մայրերը ոտքի կանգնեն, որովհետև ս աիրենց ընտանիքների ու երեխաների համար է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՄԱՅՐԱԶՈՐ» միության ղեկավար Ռուզան Ասատրյանը՝ խոսելով ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի և պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման մասին: Նա նշեց, որ ապակողմնորոշել են վարչապետին՝ ասելով, որ այս պատվաստումը կարող է կանխարգելել քաղցկեղը, նա էլ երեկ Կառավարության նիստի […]

Հետախուզման գործընթացում թույլ տրված էական խախտումների փաստերով քրեական գործեր են հարուցվել /տեսանյութ/

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ դատախազությունում 2017թ. մայիսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից աննախադեպ ծավալով ուսումնասիրվել է անցած 17 տարվա ընթացքում հետախուզական աշխատանքների իրականացման, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը: ՀՀ դատախազության՝ հոկտեմբերի 27-ին կայացած կոլեգիայի նիստում մանրամասն քննարկվել էին նախաքննական և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացում թույլ տրված խախտումներն ու թերությունները, […]

Թղթաշրջանառությունն է ցնցող տեմպերով շատանում, վատ է

Քաղաքացիները հաճախ են սկսել օգտվել վարչական մարմինների ակտերը վերադասության ու դատական կարգով բողոքարկելու իրավունքից. մի կոմից դրական միտում է, մյուս կողմից «նորմատիվ ֆետիշիզմը » դեռևս գերիշխող է սեփական շահերի խելամիտ գիտակացման ու վարչական մարմնին օրինականություն պարտադրող գործողությունների նկատմամբ: Այսինքն՝ բովանդակության մեջ շատ բան չի փոխվել, թղթաշրջանառությունն է ցնցող տեմպերով շատանում: Վատ է. Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես […]

Արցախի և Ադրբեջանի քաղաքական, արժեքային իրավիճակները լրիվ անհամեմատելի են. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է՝ Արցախյան խնդիրն առնչություն չունի ո՛չ կատալոնական, ո՛չ Ղրիմի, ո՛չ էլ Հարավային Օսիայի խնդիրների հետ: «Սա լրիվ այլ խնդիր է»,-այսօր խորհրդարանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ այս մասին ասաց նա: «Հայկական  կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել […]

« Պավլիկ, ես ոնց որ զգում եմ, որ բոյը կարողա սկսվի».Սեֆիլյանի գործ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին շարունակվում է  «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը: Մեղադրողները  հրապարակում են   «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների և գործով ամբաստանյալների գաղտնալսումների արձանագրությունները: Սեֆիլյանի խոսակցություններից մեկում ասվում է. «Այս պայքարը երկար է տևելու և արդյունքի հասնելու համար նախ հարկավոր է հասարակությանը փոխել: Քննարկվում է Ղարաբաղցի –հայաստանցի թեման, ախր […]

Բա որ «Արդար Հայաստան» ստեղծող դոկտոր Ռուզիկի՞ն ուղարկենք Բաքու․․․

Վա՜ախ․․․ էս իիի՜նչ ենք անում․․․ Բա չեք ասում՝ Ալիեւը վախից տակն էն բանից է անում․․․ Զի Նաիրա Զոհրաբյանն գնալու է Բաքու․․․  Ու Ալիեւն էսօրվանից վախից մեռնում ա․․․ -Էշ ա, չի հասկանում, թե բախտը ոնց ա բերել․․․ -Բա որ «Արդար Հայաստան» ստեղծող դոկտոր Ռուզիկի՞ն ուղարկենք Բաքու․․․ Էդ վախտ արդեն Մեհրբան խանումը, հաստատ, կսկսի էն բանից անել․․․ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի