24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2017

Հայտարարվում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից անցկացվում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթը (այսուհետ` Մրցույթ): Մրցույթիմասնակիցների առաջադրումը (շրջանակը) որոշվելու է հետևյալ ընթացակարգով. Նախարարությունը մինչև  2017 թվականի  դեկտեմբերի  10-ը  հրապարակելու  է 2017 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերիցև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով  մարզական  բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀայաստանիՀանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխանամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասարմիավորներ ունեցող բոլոր մարզիկները): Մինչև2017 թ. դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության     մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչօլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) են ներկայացնելու մեկից երեք մարզիկի թեկնածություն, որոնքընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայիառաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակայինտեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելիճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքումտվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է Հանձնաժողովին: Վերը նշված կետերում սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմելու են մրցութային անվանացանկը:  Մրցույթի հաղթողները որոշվելու են 50 տոկոս SMS քվեարկության և 50 տոկոս մրցույթի քվեարկության համար Նախարարության կողմիցհավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը 1800-ը), իսկմարզական լրագրողների կողմից քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին` ժամը 1600-ից 1800-ն ընկած ժամանակահատվածում: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի հերթական (անհատական) համարի նշումով […]

Նոր վարկ՝ 80 մլն եվրո

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ սա բյուջետային օժանդակության վարկ է, պայմաններն էլ բավական արտոնյալ են:

2 տեղեկատվական ՊՈԱԿ-ները միացվում են

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպել: Հարցը չզեկուցվող էր:

Եթե մեկը մերկ է

Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի կամ օրվա կերակուրի կարոտ, և ձեզանից մեկն ասի նրանց, գնացեք խաղաղությամբ, տաքացեք և կշտացեք, և մարմնի պետք եղածը չտա նրան, օգուտն ի՞նչ կլինի։ Այսպես էլ հավատքը, եթե գործ չունենա, ինքնըստինքյան մեռած է։ Հակոբոս 2:15-17

Թարմ աչքով նայենք. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվե Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրին: Վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ ասաց, որ այս տարի կատարվել է խոշորացում, ապա հարցրեց. «Մեր աշխատանքների արդյունքում անհրաժեշտությո՞ւն կա՝ բոլոր համայնքները վերանայեն, թարմացնեն, ակտուալացնեն իրենց ծրագրերը»: Դավիթ Լոքյանն ասաց, որ վարչապետի մեկ այլ հանձնարարականով էլ՝ ամեն […]

Նոր նշանակում

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2 –րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետե­րով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում  հավանության արժանացրեց Արմեն Կարապետյանին նշանակել Հայաս­տանի Հան­րապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար։

Լուրջ քայլ՝ վիզաների տրման դյուրացման ուղղությամբ

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ՀՀ կառավարության և Դանիայի թագավորության կառավարության միջև վիզաների դյուրացման համաձայնագիրը: ՀՀ քաղաքացիները, ովքեր ստանում են վիզա, կարող են մինչև 90 օր մնալ Դանիայի թագավորության տարածքում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում, ինչպես նաև դյուրացվում է վիզաների ստացումը: «Սա լուրջ քայլ է՝ ուղղված ԵՄ-ի հետ վիզաների տրման դյուրացմանը»,-ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ավտովթար Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 9-ին, ժամը 01:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (պետհամարանիշի և վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), […]

Լուրջ ռիսկեր է առաջացնում

Վարչական կարգով վարչական ակտերի բոոքարկումն ի տարբերություն դատական ակտով բողոքարկումների իրականացվում է  առանց վճարումների ու ավելի կարճ ժամանակում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով. այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այս բնագավառում մի շարք բացեր կան: «Վիճակագրության համաձայն՝ վարչական դատարաններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի