25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2017

Աղմկահարույց որոշումն ընդունվեց. 16 հազար աղջիկ կպատվաստվի պապիլոմա վիրուսային վարակի դեմ

 Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած կներդրվի մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որն առավել հայտնի է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով: Ըստ նրա՝ վերջինս համահունչ է […]

Կարո Եղնուկյանը կրին վատացել է

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝նոյեմբերի  9-ին պետք է  շարունակվեր «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը, սակայն երկարատև ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է, հնարավոր է՝ շտապ օգնություն հրավիրվի դատարան։ Դատավորը  տեղեկացրեց նաև, որ  15-20 րոպե, մինչ դատական նիստի […]

ՔԿՀ-ներից ահազանգեր ունենք, կայցելենք. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը  հայտարարեց, որ հանձնաժողովի անդամներն իր գլխավորությամբ առաջիկա օրերին կայցելեն հանրապետության մի շարք քրեակատարողական հիմնարկներ՝ ծանոթանալու դրանց բուժական մասերի վիճակին: «Երկուշաբթի կայցելենք մասնավորապես «Նուբարաշեն» և Դատապարտյալների հիվանդանոց: Այնուհետ՝ «Հրազդան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներ: Կլինենք նաև Գորիսում, որտեղից լուրջ ահազանգեր ունենք, կայցելենք «Արմավիր» ՔԿՀ»: Պատգամավորի […]

Պոտենցիալ դասալի՞ք, թե՞ գիտնական…

Զինծառայությունից տարկետում ստանալու իրավունքը պահպանելու պահանջով այս օրերին մի խումբ ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացնում՝ դասադուլ, միտինգ, երթ:  Մարդիկ կան, որ նրանց պոտենցիալ դասալիք են համարում: Եվ համարում են, որ հանուն տարկետման իրավունքի պահպանման պայքարողների՝ գիտության ու գիտնական դառնալու վերաբերյալ վերամբարձ խոսքերն ընդամենը զինծառայությունից խուսափելու, «թռնելու» բուն ցանկությունն են քողարկում:  Հնարավոր է, այդպես համարողներն այնքան […]

Անշարժ գույքի բազմաթիվ գործարքների վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին

ՀՀ կառավարության 30.12.2010թ. թիվ 1775-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվել է 2011թ.-ից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից առցանց ռեժիմով, ՎԵԲ ծառայության միջոցով, յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու պարտադիր պահանջ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից նշված […]

«Արմենպրես»-ը և ևս 2 թերթ կմիավորվեն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետություն – Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերություններն «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպել: ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը:

Դասադուլը շարունակվում է․ ԵՊՀ-ում բացակա ուսանողների թիվը մեծանում է /տեսանյութ/

Տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ բողոքող ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները շրջում են ԵՊՀ մասնաշենքերի մոտով՝ կոչ անելով մյուսներին ևս միանալ իրենց։ Ակտիվիս ուսանողները նշում են՝ բացակա ուսանողների թիվը մեծանում է, ըստ այդմ՝ մածանում է նաև ակցիայի մասնակիցների  քանակը։ Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ դասապրոցեսը չի ընթանում նորմալ հունով, […]

Պուտինն ու Թրամփը վաղը կհանդիպեն

Վաղը՝ նոյեմբերի 10-ին տեղի կունենա Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այդ մասին տեղեկացրել է  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի կունենա Վիետնամում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում։ Գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 10-11-ը։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի