25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2017

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին և տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը: Ողջունելով գործընկերոջը Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը […]

«Մոնսանտոն» շատ շուտվանից գործունեություն է ծավալում մեզ մոտ. Իգնատի Առաքելյան

Մենք հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ է արել «Մոնսանտոն» առ այսօր, քանի որ այն շատ շուտվանից է գրանցված  մեզ մոտ և գործունեություն է ծավալում. այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Հիմա մենք Բնապահպանության նախարարության հետ  ուսումնասիրում ենք դաշտը, որ հասկանանք, թե ինչ ռիսկեր կան կատարված աշխատանքներից: Կուսումնասիրենք, ինչ […]

Ադրբեջանում հրաժարվում են շարունակել դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողի հետագա բուժումը

Ադրբեջանում հրաժարվում են շարունակել փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորներից մեկի՝ հատուկ նշանակության ուժերի զինծառայող Ռուստամ Գյուլուզադեյի ( Quluzadə Rüstəm) բուժումը։ Գյուլուզադեն, ամենայն հավանականությամբ, փետրվարի 26-ին ծանր վիրավորումը ստացել է Ակնայի ուղղությամբ ձախողված դիվերսիայի ժամանակ, քանի որ ծառայում էր Ակնային հարակից Թարթառի շրջանի զորամասերից մեկում։  Դիմելով ադրբեջանական լրատվական կայքերից մեկին՝ ադրբեջանցի հատուկջոկատայինը հայտնել է, որ […]

Վերաբաշխումներ պետական բյուջեից

Կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց 2017թվականի պետական բյուջեի նախագծում վերաբաշխում կատարելու որոշման նախագիծը՝ գումար տրամադրելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ գումարն անհրաժեշտ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա­րու­թյան ենթակայությամբ գործող «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության համար գազի ջեռուցման կաթսաներ ձեռք բերելու համար։ Կառավարության 2017 թվականի պահուստային […]

Նոյեմբերի 20-ին Թուրքիայում խորհրդարանի նախագահ կընտրեն

Նոյեմբերի 20-ին տեղի ունենալիք Թուրքիայի խորհրդարանի (TBMM-ԹԱՄԺ)  նախագահի ընտրոթյունների համար  երկրի քաղաքական կուսակցությունները արդեն սկսում են առաջադրել իրենց թեկնածուներին: Ըստ թուրքական «Haberler»  լրատվամիջոցի՝  թեկնածուների հայտերը հայտերը նոյեմբերի 12-16-ը ընկած ժամանակահատվածում: Առայժմ պաշտոնապես իր թեկնածուին հայտարարել է միայն երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP-ԺՀԿ) –ը: ԺՀԿ-ի թեկնածուն կլինի Իզմիրի պատգամավոր Զեքերիա Թեմիզելը: Աղբյուրի պնդմամբ՝ Թուրքիայի  քրդամետ ընդդիմադիր […]

Ես որպես քաղաքացի չէի ցանկանա ԳՄՕ պարունակող ապրանք օգտագործել. Ի. Կարապետյանը՝ Մոնսանտո ընկերությունից

Ես որպես քաղաքացի չէի ցանկանա ԳՄՕ պարունակող ապրանք օգտագործել. այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սննդամթերքի անվտագության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը՝ խոսելով Մոնսանտո ընկերությունից, որի արտադրանքի մասին բացասական հայտարարությամբ էր հանդես եկել Սերժ Թանկյանը: Ըստ նրա՝ պետք չէ, որ այս ընկերության արտադրանքը լինի Հայաստանում: ՍԱՊԾ պետի խոսքով՝ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասով գիտության մեջ […]

Այլ հարց է, որ եթե մինչև բանակը լավ սովորող էր, հետո կարողանո՞ւմ է իրեն նորից լավ դրսևորել

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մադտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ծառայությունը պետք է պարտադիր լինի բոլորի համար, սակայն նաև այնպես պետք է անել, որ գիտությանը վնաս չլինի. «Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի: Պետք է լինի այնպիսի տարբերակ, որ ունենանք ուժեղ բանակ՝ անհրաժեշտ թվով և ունենանք մասնագետների ինստիտուտ, որ մեր կյանքի […]

ԿԳՆ-ն պետք է մտածի, թե ավագ դպրոցներում սովորող տղաներին ինչով է մոտիվացնելու. փորձագետ

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը թեև ասում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի տարկետման դրույթի դեմ ուսանողների պայքարն օրենքին համապատասխան է, սակայն պայքարըւ ուշացած է համարում: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին:  «Մի կարևոր ասպեկտ կա, որի մասին այս օրերին ոչ ոք չի խոսում, դպրոցական կրթությունը, բոլորը խոսում են, […]

Ռեկտորատը ճնշում է ուսանողներին սատարող դասախոսներին ու դեկաններին

Համալսարանականների բողոքի ակցիան շարունակվում է։ Հիշեցնենք՝ վերջիններս պահանջում են, որպեսզի տարկետման իրավունքը չվերացվի։ Բողոքի ակցիան նախաձեռնող խմբի անդամներից Դավիթը,   թվ սովորում է  միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, նշեց՝   նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպելու, զրուցելու ընթացքում հասկացան՝  օրինագծի առաջ բերելու հետևում կանգնած է ուժեղ քաղաքական ուժ։ «Մարդիկ, ովքեր օրնագիծն առաջ են քաշել, միգուցե իրենց ռեսուրսներով ուժեղ են, բայց ուսանողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի