23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2017

Գագիկ Ծառուկյանը կրկին առաջատարն է

 Ազգային ժողովի վեցերորդ գումարման 2-րդ նստաշրջանի ամենաշատը բացակայած պատգամավորը  «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է. տեղեկանում ենք Parliamentmonitoring.am-ից: Ծառուկյանը չի մասնակցել 137 քվեարկության: Ամենաշատ բացակայող պատգամավորներից է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ չի մասնակցել 79 քվեարկության, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բացակայել է 76 անգամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը՝ 71,  ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ 58: […]

Դասադուլը շարունակվում է. «վերևից հրաման են տվել»

Արդեն երրորդ օրն է, որ մի շարք ուսանողներ շարունակում են դասադուլ անել: Այսօր վաղառավոտից նրանք հավաքվում են Երևանի պետական համալսարանի դիմաց: Այս պահին ուսանողների թիվն այդքան էլ շատ չէ: Նախորդ երկու օրերին նրանք ավելի բազմաթիվ էին: «Վերևից հրաման են տվել, որ չմիանան մեր բողոքին»,-բարձրածոսով հայտարարեց ուսանողներից մեկը: Ուսանողները կոչ են անում նաև մյուսներին միանալ: Հիշեցենք՝ […]

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի  9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Վ. Սարգսյան, Շիրակացի, Խրիմյան Հայրիկ, Գ. Նժդեհ, Տիգրան  Մեծ, Գորկի, Տերյան փողոցների, Անտառավան, Նորավան տարածքների, Երևանյան խճուղու,  Երկաթ Գծի ավանի, Օդանավակայանի տարածքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հովիկ Աբրահամյանի վիճակը ծանր է. Հայկական Ժամանակ

Նախկին վարչապետ Հո­վիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում օրերս լու­սանկարներ հրապարակ­վեց Արցախից` ԼՂՀ նախա­գահ Բակո Սահակյանի հետ: Սահակյանը նրան հրավիրել էր Արցախ, նրանք շրջել են գեղատեսիլ վայրերով, աղոթել: Հովիկ Աբրահամյանին Արցախ հրավիրելու լուրջ քա­ղաքական պատճառներ կային: Թերթի տեղեկություննե­րով, Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ անդրկուլիսային ակտիվություն է ցուցաբերել: Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական ծրագրերը փորձել է լուծել՝ […]

Բուժքույրը ջեռակով այրել է նորածնի հետույքը

3 շաբաթական նորածինը լուրջ այրվածքներ  է ստացել ՌԴ Նիժնի Նովգորոդի «Այբոլիտ» մանկական հիվանդանոցում։ Բուժքրոջ անուշադրության հետեւանքով փոքրիկը լրջորեն տուժել է։ Փոքրիկի մորաքույրը պատմել է, որ փոքրիկ Սոնյան հիվանդանոցում է հայտնվել, քանի որ բիլիռուբինն ու հեմոգլոբինը բարձրացել են։ Նոյեմբերի 2-ին պետք է նրան դուրս գրեին, սակայն նախորդ օրը նրա հետ այդ դժբախտ պատահարն է տեղի ունեցել։  […]

«Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից»

«Հրաժարիմք» – «Հրաժարվում ենք» Հավատացյալները, քահանայի գլխավորությամբ, «Հրաժարիմքն» արտասանում են երեք անգամ՝ դեպի արևմուտք շրջված և ձեռքերն իջեցրած՝ ի կոր։ Երեք անգամ «Հրաժարիմքն» ասելուց հետո դարձյալ շրջվում են դեպի արևելք։ «Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա,ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված