18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2017

Վթարային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի  9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Վ. Սարգսյան, Շիրակացի, Խրիմյան Հայրիկ, Գ. Նժդեհ, Տիգրան  Մեծ, Գորկի, Տերյան փողոցների, Անտառավան, Նորավան տարածքների, Երևանյան խճուղու,  Երկաթ Գծի ավանի, Օդանավակայանի տարածքի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

16-ամյա Անահիտի երազանքը քայլելն է. նա բուժման մեծ ճանապարհ է անցել, այժմ մնում է վերջին փուլը, որի համար գումար է անհրաժեշտ (տեսանյութ)

Հանրության աջակցությամբ 16-ամյա Անահիտը հնարավորություն ունեցավ վիրահատվել Ռուսաստանի Դաշնությունում և ստանալ վերականգնողական ստաբիլ բուժում: Հիմա նրան մնացել է  անցնել վերջնական ԼՈԿՈՄԱՏ վերականգնողական բուժման կուրսը Ռուսաստանի Դաշնությունում, և նա ամբողջովին հնարավորություն կունենա առանց որևէ մեկի օգնության քայլելու: Այդ երազանքն իրականություն դառնալու համար անհրաժեշտ գումարը՝ 5000 դոլար, ընտանիքը չունի, այդ իսկ պատճառով Անահիտը կրկին դիմում է հայրենակիցների […]

Ուսանողների ու նախարարի հանդիպումն ավարտվեց, իսկ դասադուլը դեռ շարունակվելու է

Ինչպես հայտնել ենք,   Լևոն Մկրտչյանն  այսօր  ընդունել է դասադուլ հայտարարած ուսանողներին: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում՝ հավելելով՝ համաձայն չէ այն պնդմանը, թե այս օրենքը հարված է հասցնում կրթությանը և գիտությանը: Հանդիպման ավարտիվ հետո ակցիայի նախաձեռնող  խմբի անդամներից Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենց որոշ մտահոգություններ […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկի գլխավորած պատվիրակության հետ: Կարևորելով Երևանի քաղաքապետարանի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև ձևավորված համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն արդյունավետ է և ունի ընդլայնման հնարավորություններ: Հատկանշելով, որ 2018թ.-ին Երևանը տոնելու է հիմնադրման 2800-ամյակը, քաղաքապետ Տարոն […]

«Եթե դռները չբացեին, ուսանողները ապակիները կկոտրեին» /տեսանյութ/

Տարկետման իրավունքը  վերացնելու   դեմ   պայքարող  ուսանողներից մեկը՝ հայ բանասիրության ֆակուլտետում սովորող Անի Հակոբջանյանը պնդում է՝ ուսանողները հաստատակամ  տրամադրվել են՝ դասադուլը  կշարունակեն այնքան ժամանակ, մինչև  իրենց բողոքի ձայնը պատկան մարմինները լսեն: «ԵՊՀ ռեկտորը լռում է, ոչ մի կերպ չի արձագանքում իր ղեկավարած հաստատությունում սովորող ուսանողների  բողոքներին, հետևաբար մենք ստիպված ենք դիմել ԿԳ նախարարին», – Henaran.am-ի հետ […]

Պայթյուն Թուրքիայի գործարաններից մեկում․ կան զոհեր

Թուրքիայի ծովափնյա Բուրսա նահանգի Գյուրսու շրջանում գտնվող, ներկերի արտադրությամբ զբաղվող գործարանում  ուժգին պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ պայթյունի հետևանքով 5 աշխատող զոհվել է և ևս 9-ը վիրավորվել:  Փլատակների տակ մնացել են 9 աշխատող, որոնք հայտնի չէ, թե դեռ ողջ են թե ոչ: Դեպքի վայր են մեկնել Թուրքիայի  աղետների և արտակարգ իրավիճակների ծառայության […]

Շատ կեղտոտ բաներ են կատարվում. Էդգար Ռոստոմյանը և կինը չեն ամուսնալուծվել

Երեկ լուրեր տարածվեցին, որ երաժիշտ, դերասան Էդգար Ռոստոմյանը և կինը` մոդել Նադեժդան, ամուսնալուծվել են: Այդ մասին երաժիշտը գրառում էր կատարել, սակայն ժամեր անց Էդգարը կնոջ հետ իրենց հարսանիքից լուսանկար է հրապարակել և նոր գրառում կատարել` հերքելով իրենց ամուսնալուծությունը. «Ինչ-որ մեկը դոստուպ ունի մեր անձնական ինֆորմացիային, մեր մեյլերին, մեր հեռախոսներին, մեր գտնվելու վայրերերին: Ինչ-որ կազմակերպություն հետևում […]

Նոյեմբերի 9–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 9–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը: ԹԵՄԱ `  ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիան` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը ինչպիսի ազդեցություն կունենա կրթության և գիտության ոլորտների վրա:

«Նույնիսկ պահպանակը մարդու պապիլոմա վիրուսից չի պաշտպանում»

«Այսօրվա դրությամբ հայտնի է Մարդու պապիլոմա վիրուսի մոտ 200 շտամ, ու դրանցից 4-ը համարվում է քաղցկեղածին. հայտնվելով օրգանիզմի մեջ՝ դրանք հանգեցնում են արգանդի վզիկի, կոկորդի ու տղամարդկանց սեռական օրգանների քաղցկեղի զարգացմանը։ Կանանց 90 տոկոսը կյանքի ընթացքում վարակվում է այդ վիրուսի մեկ կամ մի քանի շտամերով։ Որոշ դեպքերում օրգանիզմն ինքնուրույն է հաղթահարում վիրուսը ու թույլ չի տալիս, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի