23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 7, 2017

Առնվազն 6 տարի հարկավոր է Հյուսիս-հարավ ճանապարհը վերջնականապես ավարտելու համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում աշխանքային քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հարցրեց, թե Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման վերջնաժամկետը երբ է: Նախարարը պատասխանեց, որ  շուտով կավարտվեն կամուրջների շինարարությունները: Բայց նախագծման ժամանակ բացթողում է եղել, քանի որ նախատեսված չի եղել կամուրջները ճանապարհին միացնելու ասֆալտապատման ծրագիրը: «Այս պատճառով […]

Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին եւ Ալան Միլին: Արա Բաբլոյանը ողջունել է եվրոպացի համազեկուցողների այցը խորհրդարան եւ անդրադարձել մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո սկսված գործընթացներին: Խորհրդարանի ղեկավարը հյուրերին շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող […]

Էրդողանը կմեկնի Ռուսաստան

Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան: Այդ մասին հայտնում է «Turkiyegazetesi» թերթի կայքը` հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին: Այցը մեկօրյա է լինելու, քանի, որ Էրդողանը նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնելու է Քուվեյթ: Թեև թուրքական աղբյուրը չի հաղորդում մանրամասներ Էրդողանի այցի մասին, սակայն մի քանի օր առաջ Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս, նա հայտնել էր, […]

«Մեր երազանքների բյուջեն չէ, բայց կայունացման, ապագա զարգացմանը միտված բյուջե է»

«Սա իրատեսական բյուջե է, մեր երազանքների բյուջեն չէ, բայց կայունացման, ապագա զարգացմանը միտված բյուջե է»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ 018թ. բյուջեն կայունացման բյուջե է, անհրաժեշտ է հրաժարվել «այսօր» և «հիմա» արտահայտություններից, նաև շատ կարևոր է ծախսերի արդյունավետությունը, քանի որ […]

«Մի գործարար կար, որ աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, մինչև հիմա շողուլի չի գալիս»

«Գյուղում, համայնքում այլ կարգով են լրիվ գնում ընտրության, գյուղացու մարդուն ոչ ոք չի կարող թույլ չտալ: Գյուղապետին հակադիր մասա միշտ կա, ուղղակի քաղաքական հենակետ չունեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ խոսելով ՏԻՄ ընտրություններից: Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը նշեց, որ եթե իշխանությունը հարցը դնի այնպես, որ գյուղացին գյուղապետ ընտրելով պատասխանատվություն […]

Դատարանը կհստակեցնի.«ABC.am» դոմենի սեփականատերը տուժել է/տեսանյութ/

«ABC դոմեն» ընկերությունը ոչ մի սխալ չի գործել»,-այսօր՝ նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ABC դոմեն» ընկերության տնօրեն Գրիգորի Սաղյանը: Նշենք, որ օրեր առաջ այդ սխալների մասին բարձրաձայնել է  «ABC.am» դոմեն տիրույթի սեփականատեր Արա Խաչատրյանը: «Ես արդեն ներկայացրել եմ «ABC դոմեն» ընկերության կողմից թույլ տված սխալները և այն ներկայացնում եմ նաև […]

Նոյեմբերի 8–ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 8–ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: ԹԵՄԱ՝  «Մոնսանտո» ընկերությունը հետարքրքված է Հայաստանի շուկայով՝ վտանգներն ու ռիսկերը. ԳՄՕ խնդիր՝ առկա իրավիճակ. շրջակա միջավայր. սննդի անվտանգություն. հանրային առողջություն:

«Մեր երկիրն, ըստ էության, ֆորսմաժորի մեջ է արդեն 2,5 տասնամյակ»

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը  կարծում է, որ պետական ապարատը գերուռճացված է:  «Հայաստանի համար շռայլություն է այդպիսի ապարատ ունենալը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Բագրատ Ասատրյանը նշեց, որ արտաքին պարտքը չարիք է դառնում մեր տնտեսական զարգացման համար: «Այս վերջին տասը տարիներին մեր պարտքը կուտակվում է, տնտեսությունը չի աճում: Մենք այսօր պարտքային ծուղակի մեջ ենք ընկած, և եկամուտների մեկ […]

«Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն խորանալ».վարչապետ

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Վարչապետը կարևորել է համազեկուցողների պարբերական այցերը Հայաստան, որոնք թույլ են տալիս քննարկել մեր երկրում ընթացող բարեփոխումները և ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ «Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվ ներգրավված է եղել կառույցի և դրա տարբեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի