25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 6, 2017

Որոնք են եղել ամենաակտիվ ու պասիվ համայնքները

Նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընտրողների ամենապասիվ մասնակցությունը եղել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։ Այստեղ քվեարկելու իրավունք ունեցող 2522 քաղացուց մասնակցել է ընդամենը 389-ը: Ամենաակտիվն էլ եղել է Վայոց ձորի Ենոքավան համայնքը որտեղ ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացուց մասնակցել է 318-ը։

Լայն սպառման մի շարք ապրանքներ թանկանալու են

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային 7 բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին շարունակվում է քննարկվել «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե արդյոք սխալ չի կանխատեսվել բյուջեով 3,5% գնաճը, այն դեպքում, երբ որոշ վերլուծաբաններ արդեն ավելի […]

Առաջին պարապլաներային թռիչքները Տաթեւում /տեսանյութ/

«ՏաԹևեր» ճոպանուղին և SKY CLUB ակումբը համատեղ պարապլաներային թռիչքներ կկազմակերպեն Տաթևում: Պարապլաներային առաջին թռիչքը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Գորիսի օդանավակայանից։ Թռիչքի մասնակիցները 10-20 րոպե կսավառնեն Տաթևի շրջակա տարածքում՝ բարձունքից վայելելով Որոտանի կիրճի, Տաթևի վանական համալիրի գեղեցկությունը։ Թռիչքների հետ կապված առաջարկներին ու ծառայություններին կարելի է ծանոթանալ «ՏաԹևեր» ճոպանուղու կայքում։  Կազմակերպիչները երաշխավորում են բարձր տրամադրություն ու անմոռանալի ժամանց։ […]

Մասսայական ձերբակալություններ Մոսկվայի կենտրոնում /տեսանյութ/

Մոսկվայի կենտրոնում ավելի քան 263 հոգի է ձերբակալվել, ովքեր չթույլատրված հանրահավաքի էին մասնակցում։ Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցներից շատերը զենք են ունեցել։ Ձերբակալվածները մասնակցում էին Տվերսկայա փողոցում ընթացող չթույլատրված ակցիային։ Նրանք ծայրահեղական եւ արգելված «Արտպոդգոտովկա» շարժման համակիրներն էին։ Հարկ է նշել, որ «Արտպոդգոտովկայի» հիմնադիրն է ազգայնական Վյաչեսլավ Մալցեւը, որի դեմ  ծայրահեղականության մասին քրեական գործ է հարուցվել: Մալցեւը մի […]

Որտեղ է ՀՀԿ-ի պարտությունը

Նոյեմբերի 5-ին՝ երեկ, կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հիմնականում հաղթանակ են տարեկ ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Այսպես, Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար է վերընտրվել Հարություն Մանուչարյանը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր չորս թեկնածու, սակայն հիմնական պայքարն ընթացել է երկու ՀՀԿ-ականների՝ Հարություն Մանուչարյանի ու Ավետիք Ադամյանի միջև:  Կարեն Շահնազարյանը ստացել է 719 ձայն, Սասուն Սաֆարյանը՝ 1144 ձայն, Ավետիք […]

Նազենի Հովհաննիսյանը բացահայտում է իր սկզբունքը

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ի միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ կից կատարելով հետևյալ գրառոումը. Յուրաքանչյուր ժպիտի հետևում մի ամբողջ կյանք է. ընտանեկան խնդիրներով, սիրելի մարդկանց հիվանդություններով, դժվարություններով ու ամեն օր հաղթահարվող բարդություններով, որևէ մեկի կյանքը հարթ ու իդեալական չէ։ Իմն էլ։ Բայց միևնույն է, ես գերադասում եմ Ժպտալ, ու լավատեսորեն ապրել այն վայրկյանը, որն ինձ տրված […]

Պատրաստվենք պատերազմի /տեսանյութ/

«Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է ու այս տարիներին ամեն րոպե սպասել ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ, «Նիկոլ Դուման» ջոկատի ազատամարտիկ, բժիշկ Ղուկաս Ուլիխանյանը: Ուլիխանյանը ընդգծում է` պատերազմը հնարավոր է կանխել ուժեղ ազգ-բանակի շնորհիվ: «Իրենք թող ամպագոռգոռ արտահայտություններ անեն, իսկ մենք պատրասվենք պատերազմի»,-նշում է ԵԿՄ փոխնախագահը: Մանրամասները` տեսանյութում:

Նորից Գյումրին . «դավադրությունների տեսություն»

Նոյեմբերի 5-ին Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում նաև Շիրակի մարզի խոշորացված համայնքներում, անցկացվեցին համայնքապետերի ընտրություններ։ Շիրակի մարզում տեղի ունեցան երեք համայնքների՝ Ախուրյանի (միավորում է 8 գյուղ), Մարմաշենի (միավորում է 15 գյուղ) և Անիի (միավորում է 17 գյուղ) համայնքապետերի ընտրություններ։ Ընտրությունների արդյունքները բավականին տհաճ են ՀՀԿ-ի համար, քանի որ մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարի կողմից ՄԻԱԿ սատարվող […]

Գորիսը քաղաքապետ ընտրեց

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեկ կայացած ընտրությունների արդյունքներով Գորիսի քաղաքապետ է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը:  Մյուս թեկնածուն անկուսակցական Սամվել Հարությունյանն էր: 13 164 քաղաքացի է մասնակցել ընտրություններին, որից 12 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին: Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է 56 ընտրող, 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված