24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 6, 2017

Վայոց ձորում ճանապարհ են փակել. ընտրության արդյունքներից դժգոհ են

Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բնակիչները դժգոհ են երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից: Այս մաին նրանք փակել են դեպի Մարտունի տանող ճանապարհը: Բնակիչները պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Համայնքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Henaran.am-ին ասաց, որ բնակիչները փակել են որոշակի ճանապարհահատված.«Բնակիչները փակել են Գետափ- […]

Արցախի հարավում մի շարք ծրագրեր կիրականացվեն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում իրականացվող աշխատանքներին:  Հատուկ ուշադրություն է դարձվել սույն թվականի նոյեմբերի 4-ին Հադրութ քաղաքում շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված հանրապետության հարավային հատվածում նախատեսվող մի շարք ծրագրերի հետ կապված հարցերին: Նախագահ Սահակյանը կարեւորել է այդ ծրագրերի արդյունավետ […]

Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը եւ մաղթել դեսպանին արգասաբեր աշխատանք: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գործում՝ […]

«Պասիվության պատճառները տարբեր են, օրինակ՝ քաղաքական կուսակցությունները բավականին պասիվ են»

«Համայնքների խոշորացման գործընթացում և տեղական մակարդակով ընտրական համակարգում ռեֆորմների կարիք կա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ հայտարարեց ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։ Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների մասնակցությունն օրինակ բերելով նա նշեց, որ ընտրություններին բնակչության մասնակցության ակտիվությունը բավարար չէ։ Նրա գնահատմամբ, ընտրողների մասնակցությունը ցածր է, ինչը տարեցտարի երևացող միտում է։ «Պասիվության պատճառները տարբեր են, օրինակ՝ քաղաքական կուսակցությունները […]

Բացահայտվել են

ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հանրապետության տարբեր անտառտնտեսություններում տևական ժամանակ մեծ ծավալների  ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սխեմատիկ  կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր: Նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի […]

ԵՄ-ն պաշտպանում է ջարդարար Ադրբեջանին

Այսօր լրագրողների հետ   հանդիպման նթացքում Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը   անրադառնալով   ԵՄ-ի և ՀՀ-ի միջև առաջիկայում    ստորագրվելիք   համաձայնագրին՝ նշեց՝ այն որոշակիորեն կապված է նաև  ղարաբաղյան հիմնախնդրի  հետ։  Աշոտ Մանուչարյանը նշեց, որ մինչ այժմ ԵՄ կառույցները բազմաթիվ որոշումներ են կայացրել, որոնք պահպանել  են, ավելին՝  խորացրել   այս   արյունահեղությունը: «Ադրբեջանում 80-ականների վերջին ստեղծվեց ջարդարարների խումբ, որը զավթեց ամբողջական […]

Նոյեմբերի 7–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 7–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ, «ABC դոմեն» ընկերության տնօրեն Գրիգորի Սաղյանը եւ «ABC.am» դոմեն տիրույթի սեփականատեր Արա Խաչատրյանը: ԹԵՄԱ՝  ինտերնետ հանրության անվտանգությունն ու պաշտպանվածությունը.Գրիգորի Սաղյանը կպարզաբանի վերջին շրջանում «ABC դոմեն» ընկերության կողմից թույլ տված սխալներն ու պատճառները, ինչպես նաև «ABC.am» դոմեն տիրույթին հասցրած վնասներն ու հետևանքները:

Ինչո՞ւ չի փոխվում կրթաթոշակի չափը

Ազգային ժողովում հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչու չեն կրթաթոշակների չափը փոխում: «Ամեն ինչ փոխվում է, բայց կրթաթոշակաները տարիներ շարունակ նույն են»,-ասաց նա: Նաև հետաքրքրվեց, թե մտադիր չեն պետպատվերի սկզբունքը փոխել: Նախարարն արձագանքեց՝  պետպատվերի տրամաբանությունը պետք է հիմնովին փոխվի, և պետպատվերը կրթաթոշակային […]

Երեւանն ուրիշ քաղաքներին նման չէ․ ռուս տիեզերագնացը լուսանկարներ է հրապարակել տիեզերքից

Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին Ֆեյսբուքի իր էջում Հայաստանի մայրաքաղաքի լուսանկարներն է հրապարակել, որոնք նկարել է տիեզերքից։ Նա իր լուսանկարներն այսպես է մեկնաբանել․ «Երևանը նման չէ այլ մայրաքաղաքների, մարդիկ այստեղ ոչ մի տեղ չեն շտապում, քաղաքն իր հանդարտ տեմպով է շարժվում։ Իսկ Կասկադը` Երևանի խորհրդանիշերից մեկը, հայտնի է երկրի սահմաններից դուրս։ Ի դեպ, օգտվելով առիթից, տիեզերական բարևներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի