25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2017

Նոյեմբարի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբարի 6–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվ են  «Տապան» էկո-ակումբ  հ/կ նախագահ, SPAR միջազգային կրթական նախագծի համակարգողը  Հայաստանում Հրանտ Սարգսյանը եւ Կոտայքի մարզի գ. Քասախի  թիվ  2 միջնակարգ դպրոցի տնօրեն, SPARE-ուսուցչուհի Պայծառ Ղազարյանը: ԹԵՄԱ՝    նոյեմբերի 11-ը  «Էներգախնայողության միջազգային»  օրն է . օրվան ընդառաջ հյուրերը կխոսեն   էներգախնայողությունը միջավայրի եւ  մոլորակի համար որպես  բնապահպանական խնդիր. էներգախնայողության […]

Հայ եկեղեցին այսօր նշում է բոլոր սրբերի տոնը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր՝ նոյեմբերի 4-ին, նշում է բոլոր սրբերի` հների եւ նորերի, հայտնիների եւ անհայտների տոնը: Qahana.am-ի փոխանցմամբ, Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սուրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում: Քրիստոնեական հալածանքների եւ հավատի համար մղված բազում […]

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը

Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Կասկածից վեր է, որ մեր հասարակության առավել խոցելի և զգայուն խավերի կողքին մշտապես լինելու ձեզ վերապահված առաքելությունը բավականին բարդ է և պատասխանատու:  Ձեր ամենօրյա ուշադրության և խնամքի, հոգածության և աջակցության կարիքն ունեն ինչպես Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, […]

Օսկարակիր դերասանը մեղադրվում է բռնաբարության մեջ․ հետաքննություն է սկսվել /տեսանյութ/

Օսկարակիր դերասան Քեւին Սփեյսիի գլխին մութ ամպերը շարունակում են կուտակվել։ Հիմա էլ մի դերասան, ում անունը չի նշվում, նրան մեղադրել է իրեն քնած ժամանակ բռնաբարելու մեջ։ Սքոթլանդ Յարդը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։ Սփեյսիին մեղադրող դերասանը հայտարարել է, որ իրենք միասին մարիխուաննա են ծխել, իսկ երբ ինքն անջատվել ու քնել է, դերասանը բռնաբարել է իրեն։ […]

«Հենց այնպես մեդալներ չեմ շնորհում…»

Գրիշա Սարգսյանը «Փառապանծ մարտիկ» մեդալ և պատվոգիր հանձնեց ճանաչված և սիրված բժիշկ, մեծ հայրենասեր Արմեն Չարչյանին Արմեն Գերասիմի Չարչյանին մեր հայրենիքում շատերը գիտեն որպես Վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն… Բայց կարծում ենք, վաղուց եկել է ժամանակը մեր […]

Ավտովթար Գյումրիում. 25-ամյա ուղևորը մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 4-ին՝ ժամը 04:59-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մաքսատան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խորենացի փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում «Mercedes-Benz E» մակնիշի 18 xx 818 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ […]

Լապշինը բացահայտեց վաղուց բացահայտվածը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է կատարել և բացահատել մի բան,որն իմ կողմից բացահայտվել էր դեռ այս տարվա ապրիլի 16-ին և որի վերաբերյալ ես գրառում էի կատարել…Լապշինը “բացահայտել” է,որ պաշտոնական Բաքուն ցանկացել է իրեն փոխանակել մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ… Իսկ սա 2017 թ-ի ապրիլի 16-ին […]

Ընդդիմությունը նոր առաջնորդ կունենա՞. Կոռնձորի Արոն բացահայտում է /տեսանյութ/

«Հայաստանում կանանց հետևից զանգվածներ չեն գնա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք Սեյրան Օհանյանի կինը կարող է հավակնել ընդդիմության առաջնորդի կարգավիճակին, ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): «Տիկին Ռուզաննան էքսցենտրիկ մտքեր է արտահայտում: Տիկին Ռուզաննային կուզեի լսել, երբ նրա ամուսինը սպիտակ ձիու վրա էր ու ղեկավարում էր պաշտպանության գերատեսչությունը: Հարց կուղղեի, թե […]

22 մեքենա կքաշի ատամներով. քիչ հետո հայ դյուցազունը կփորձի սահմանել նոր ռեկորդ/տեսանյութ/

Գինեսի ռեկորդակիր  Աշոտ Խանոյանը հավատացած է Աստված է օժտել իրեն արտասովոր ուժով  և ռեկորդներ սահմանելուց առաջ նա աղոթում է: Աշոտ Խանոյանը պատրաստվում է նոր ռեկորդի, որը կսահմանի այսօր` ժամեր հետո: «Ես կարող եմ» նախագծի շրջանակներում հայ դյուցազունը ատամներով կքաշի 22 իրար կապված մեքեն: «Ես գիտեմ, որ կարող եմ ու Աստված ինձ ուժ կտա»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի