19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2017

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 7-ին, 9-ին սպասվում է անձրև:

Բանկային ոլորտում փոխգործակցությունն ակտիվ է. Բակո Սահակյանը՝ Արթուր Ջավադյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ մի խումբ առաջատար բանկերի ղեկավարների՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությունը բավականին ակտիվ է ընթանում՝ կարեւորելով սերտ համագործակցության պահպանումը նաեւ ապագայում։

Ողջ ճշմարտությունը խաշի մասին

«Խաշը դա ծիսական կերակրատեսակ է, որը մատուցվել է հարսանիքի հաջորդ օրը խնամականչին: Հնում հարսանիքները մեծամասամբ իրականացվել են ուշ աշնանը, ձմռանը կամ վաղ գարնանը: Անասունի մորթը եղել է ծես , որի հաջորդ օրը մսեղենից պատրաստում էին հարսանյաց հանդեսի բոլոր կերակրատեսակները, իսկ հաջորդ օրը խնամականչին խնամիները հրավիրվում էին խաշի սեղանի շուրջ շարունակելու հարսանյաց ծեսը: Դե անկեղծ ասեք, […]

Կարեն Կարապետյանը հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ

Ուզբեկստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է երկու պետությունների միջև առկա ներուժի ու փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Կողմերը հատկապես շեշտել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ այդ համատեքստում ընդգծելով համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն  ու արդյունավետ գործունեության ծավալումը: Անդրադարձ […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իսրայել

Նոյեմբերի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։ Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Տաշքենդի Սուրբ Փիլիպոս հայկական եկեղեցի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ուզբեկստան այցի շրջանակում, այցելել է Տաշքենդի հայկական Սուրբ Փիլիպոս եկեղեցի ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում վարչապետը  ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, խոսել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին ու  այդ գործում կարևորել համայնքի դերակատարությունը: «Չափազանց շահագրգռված ենք Հայաստանի զարգացման գործում մեր սփյուռքահայության մասնակցությամբ: Մենք շատ երկրների հետ բարեկամական […]

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ հաշմանդամի նկատմամբ և բջջայինի գողություն/տեսանյութ/

Ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին, Երեւանի Շահումյանի գերեզմանատան մոտ գողացել են իր բջջային հեռախոսը: Բաժնում ոստիկանության հետ զրույցից պարզվել է, որ բջջային հեռախոսի գողը տուժածի ծանոթն է եղել, ոմն Հարութ:  Օգտագործելով  տուժած կնոջ հաշմանդամության հանգամանքը, ոմն Հարութը  կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, ինչից հետո վերցրել է բջջային հեռախոսը […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու […]

«Голос» մասնակիցը հայերեն երգ է կատարել /տեսանյութ/

Ռուսական Առաջին ալիքով ընթացող «Голос» նախագծի «մարտեր» փուլի ժամանակ ելույթ է ունեցել հայ մասնակիցը: Հղիության 9-րդ ամսում գտնվող Անահիտ Պողոսյանն այս փուլում ներկայացել է Լադիսլավ Բուբների հետ: Երգչուհին նախ հայերեն է երգել, ապա Բուբների հետ կատարել Էռոս Ռամազոտիի հայտնի երգերից մեկը: Երգչուհին արդյունքում չի անցել հաջորդ փուլ, քանի որ նրա մարզիչ Պելագեյայի կարծիքով` Անահիտը շուտով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի