20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2017

Խորհրդարանականները Բյուրականում մասնակցել են համապետական ծառատունկին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպում է համապետական ծառատունկ: Նախաձեռնությանն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը: Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ աշխատակազմի ներկայացուցիչներ մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի տարածքի ծառատունկին: Մոտ 35 հեկտար տարածքում նախատեսվում է […]

Երեւանում ուսուցչուհին ինքնասպանության փորձ է արել

Երեւանում երեկ` նոյեմբերի 3-ին, 61-ամյա կինն ինքնասպանության փորձ է կատարել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են , որ 61-ամյա կինն իրենց շենքի բակում մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել` փորձելով ինքնասպանություն գործել: Նախնական տեղեկություններով  տեղեկություններով` կինն ուսուցչուհի է: Նշանակվել է փորձաքննություն, հետաքննություն է կատարվում:

Արցախում հակատանկային նռնակ է պայթել. կա զոհ և վիրավորներ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության […]

Ի՞նչ վտանգ կբերի իր հետ համայնքների խոշորացումը

 Երեկ Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  նշեց՝   հանրապետության տարբեր մարզերում՝ այդ թվում խոշորացված և խոշորացվող, իրավիճակն աղետալի է: Բյուջեով նախատեսվում է 2.4 մլրդ դրամ տրամադրել տարածքային զարգացման համար, մինչդեռ անհրաժեշտ է վերահսկողություն կատարել հասկանալու համար, թե արդյոք դրանք ըստ նպատակի են օգտագործվում: Վերջինս անհանգստություն հայտնեց՝ նշելով՝ հարկավոր է մոնիթորինգ անցկացնել, հետազոտել, […]

Գեղարքունիքում 16-ամյա աղջիկը հղիացել է. ի՞նչ հանգամանքներում

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում օրերս «Ճամբարակի» առողջության կենտրոն ՓԲԸ-ի կանանց կոնսուլտացիայից տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի քաղաքներից մեկում 31 շաբաթական հղիություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Ի. Հ.-ն: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, քննչական բաժինը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզելու է, թե ինչ հանգամանքներում է երեխան հղիացել:

Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանին անհրաժեշտ է համբերատար լինել. թուրք վերլուծաբան

Հայկական կողմին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ կլինի համբերատարություն դրսեւորել, Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում նշել է ԱՄՆ-ում թուրքական SETA հիմնադրամի հետազոտությունների ղեկավար Քիլիք Քանաթը՝ անդրադառնալով 2009-ին ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմի կողմից նախաձեռնած հայ-թուրքական մերձեցման նախաձեռնության ձախողմանը, գրում է Ամերիկայի ձայնը։ «Այն դեպքում հայկական կողմը մաքսիմալիստական մոտեցում ուներ՝ փորձելով բոլոր հարցերը լուծել մեկ հայտարարության ստորագրմամբ, […]

«Ինչո՞ւ ոչ ոք դատավարություն չի «տապալում»»

«Բոլոր նրանց, ովքեր Սասնա Ծռերի գործով փաստաբաններին մեղադրում էին «շոու» սարքելու, դատավարությունը տապալելու, անհարկի աղմուկ բարձրացնելու մեջ, իսկ հիմա էլ փորձում են դրանով արդարացնել դատավորի կողմից փաստաբանին տուգանելու դրույթ սահմանելու փորձը։ Ներկա պահին նույն գործով մասնակցում են անխտիր նույն փաստաբանները, դատարանի դահլիճում ոչինչ և ոչ ոք չի փոխվել, բացի դատավորից, և ո՞ւր են «շոուն» ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի