24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 3, 2017

Կազմակերպվածությունը դուրեկան է (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը դրական գնահատելով Կառավարության մեկամյա գործունեությունը՝ նկատում է, որ գլխավորն այն կազմակերպվածությունն է, որով աշխատում են: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ փոփոխությունները սպասվում են, եթե որևէ մեկն էլ չի զգում, ապա անպայման կզգա: «Այսօր ամեն մի նախարար հաշվետու է: Ով ուզում է, գա, միանգամից որևէ բան տնտեսական, նյութական առումով չի լինելու»,-նկատեց […]

Բարձր է գնահատվել ԵԽ շրջանակում ձևավորված համագործակցությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն  Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչին,Եվրոխորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վութովային և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տնօրեն Նինա Փիրումյանին: Ողջունելով հյուրերին` Վահրամ Մկրտչյանը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում կրթության ոլորտում Եվրոխորհրդի հետ համագործակցությունը և ցուցաբերած աջակցությունը: Նրա խոսքով` ԵԽ-ի հետ համագործակցությունը հիմնականում ընթացել է երկու ուղղությամբ` «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում ևկոռուպցիայի դեմ պայքար» և «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրերի շրջանակում:  Վահրամ Մկրտչյանը նշել է, որ առաջին ծրագրի խնդիրն էր աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքությանմեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Նրա խոսքով` ծրագրի արդյունքում մշակվել են […]

Զենքերի ցուցակը 25 տարվա վաղեմություն ունի. ի՞նչ են առգրավել ՀԽ գրասենյակներից

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունկվում է  «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը: Մեղադրողը շարունկում է հրապարակվել  «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների բնակարանների եւ մարզային գրասենյակների խուզարկությունների արձանագրությունները: Ըստ արձանագրությունների՝ խուզարկություններով հայտնաբերվել եւ առգրավվել են թերթիկներ, թռուցիկներ,  ծրարներ, նամակներ, թղթադրամներ, դեղեր և այլն:   Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ու Հակոբ Ենոքյանի հրապարակած արձանագրությունների համաձայն «Հիմնադիր խորհրդարանի» անդամների […]

Անհրաժեշտ է շարունակել դարավոր բարեկամությունը պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Վենկայա Նայդուի հետ: Շնորհակալություն հայտնելով բարեկամ Հնդկաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար` Նախագահը հայ-հնդկական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը: Ջերմությամբ հիշելով ընթացիկ տարվա գարնանը Հայաստանում Հնդկաստանի նախկին փոխնախագահ […]

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանի հացի արտադրամասի գործունեությունը, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Երևանում գործող այդ արտադրամասում հացի արտադրությունն իրականացվում էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը չի ունեցել մակնշում, իսկ առանց փաթեթավորման հացը՝ տեղեկատվական թերթիկ, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումն իրականացվել է […]

Կարեն Կարապետյանը և Ուզբեկստանի վարչապետը պայմանավորվել են ակտիվացնել միջպետական կապերը

Ուզբեկստանի Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին:             Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ուզբեկստանի հետ միջպետական կապերի ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կողմերը պետք է ակտիվացնեն գործարար հանրության, առևտրաարդյունաբերական պալատների, զարգացման մասնագիտացված գործակալությունների մակարդակով շփումները:  Այս համատեքստում ընդգծվել է Տնտեսական համագործակցության միջկառավարական […]

Աշխարհում երեխաների հանդեպ բռնության նորագույն տվյալներ

Անհանգստացնող տվյալներով նոր զեկույցը բացահայտում է, որ երեխաների հանդեպ բռնությունը, որոնցից ամենափոքրերն ընդամենը մեկ տարեկան են, տարածված է:   Ժնև, 3-ը նոյեմբերի, 2017թ. – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, ահռելի թվով երեխաներ, որոնցից շատերը ընդամենը տասներկու ամսական են, բռնության են ենթարկվում հաճախ այն անձանց կողմից, ում վստահված է նրանց խնամքը։    «Ծանոթ դեմք. բռնությունը երեխաների և դեռահասների կյանքում» զեկույցը պարունակում է նորագույն […]

Կներկայացվի «Խաչատրյանը և ջազը» նախագիծը

Նոյեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում բեմ կբարձրանա «Խաչատրյանը և ջազը՚ սիրված նախագիծը։ Այն ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը կներկայացնեն հատվածներ «Գայանե», «Սպարտակ» բալետներից, Խորհրդային Հայաստանի հիմնը, «Ձոն ցնծության» և այլ ստեղծագործություններ՝ ջազային գործիքավորմամբ։ Մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, […]

Կարեն Կարապետյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին: Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝  նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝  ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար:  Կարեն Կարապետյանն ընդգծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի