23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 1, 2017

Էլի աշխատող մարդկանց են կրճատում. Մարուքյանը՝ փոխնախարարին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2018 թվականի բյուջեի քննարկմանը հետաքրրքվեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից, թե ինչպես է, որ բյուջեով աշխատավարձերը շուրջ 6%-ով աճում են, բայց հայտարարում են 5500 աշխատողի կրճատման մասին:  Ջանջուղազյանը պատասխանեց, որ աշխատավարձի աճը երեք գործոնով է պայմանավորված, առաջինը՝ բնականոն աճն է՝ օրենսդրությամբ նախատեսված: Բացի այդ  աշխատավարձերը հաշվարկվում են փոխարժեքը հաշվի առնելով, […]

Կրճատումներ նախագահականում

Այս տարի արդեն երկու անգամ նախագահականի աշխատողների թվաքանակի կրճատումներ են եղել. այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչ է լինելու նախագահականի աշխատակիցների ճակատագիրը 2018 թվականին:  Գևորգյանն ասաց, որ դեռևս 120-130-ով պիտի նվազի նախագահի աշխատակազմը, և արդեն Սահմանադրության փոփոխության համաձայն փոփոխված լիազորություններով նախագահականի աշխատակիցների թիվը  […]

Անտառապետին ձերբակալելու որոշում է կայացվել

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել ձերբակալել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության անտառապետին: Լոռու մարզի դատախազությունում հոկտեմբերի 24-ին Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական […]

Որքա՞ն գումար Աժ-ին և որքա՞ն Կառավարությանը

2018 թվականին Ազգային ժողովի աշխատակազմի կտրամադրվի 4 մլրդ 595 մլն դրամ. այս մասին խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Կառավարության աշխատակազմին կտրամադրվի 19.5 մլրդ դրամ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 1.1 մլրդ դրամ, որից հանձնաժողովի պահապանման համար կօգտագործվի 299 մլն դրամ, իսկ ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար՝ 751 մլն դրամ: Դատախազությանը կտրամադրվի 4.4 մլրդ դրամ, ՀՀ […]

Խայտառակ իրավիճակ է. իշխանությունը՝ կոտրած տաշտակի առջև

Հայ ազգային կոնգրեսի անդամ, Մարտի 1-ի գործով քաղհալածյալ համարվող Մյասնիկ Մալխասյանը չի կարծում, որ անիմաստ տեղը ընդդիմությունը պիտի ակտիվություն ցուցաբերի, դրա համար անհրաժեշտ է ճիշտ ժամանակ ընտրել: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր ահագնացող թվերի է հասնում արտագաղթը, ինչն ամենավտանգավոր երևույթն է, մինչդեռ իշխանությունները շարունակում են խոսել 4 միլիոնանոց Հայաստան կառուցելու մասին: Դիտարկմանը, թե մի՞թե հենց սա […]

Եթե Ադրբեջանն իմանար, 5 րոպե առաջ կհարձակվեր. հրամանատար

«Եթե Ադրբեջանը իմանար, որ իր սպառազինությամբ կարող է տարածքներ վերցնել, ապա 5 րոպե շուտ կհարձակվեր: Ինչքան էլ, որ ազերիները  ամպագոռգոռ արտահայտություններ հնչեցնեն, ինչքան էլ, որ խոսեն իրենց սպառազինությունից` իրական չէ: Իրենք կատու են ու իրենց սպառազինությունը օգտագործող չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության` ОМОН-ի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ): […]

Նախագահականն անցնում է խնայողության

Հաջորդ տարվա բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմին կտրամադրվի 2 մլրդ 445 մլն դրամ: Այս մասին այսօր 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա հավելեց, որ այս գումարների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն աշխատակազմի պահպանման համար օգտագործման ենթակա միջոցները ՝ 2 մլրդ 395 մլն դրամը։ «Նախագահի ինստիտուտի փոփոխությունների գործոնով պայմանավորված՝ այս ցուցանիշը […]

Գորիսում թեժ է՝ 50 դրամանոց ընտրակաշառք. Հրապարակ

Գորիսում նախընտրական կրքերը գնալով թեժանում են՝ թեւա­կոխելով «վիճարկումների» փուլ։ Հայտնի է, որ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ՀՀԿ-ի կողմից այս համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Առուշ Առուշանյանը Գորիսում երթեւեկությունն անվճար էր դարձրել, ինչը շարունակվում է նաեւ այս օրերին։ Համայնքի ղեկա­վարի թեկնածու առաջադրված Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն այս առթիվ դիմել էր թիվ 34 տարածքային ընտրական […]

Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է իր բնակարան մտնել։ Բնակարանը նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով է։ Դերասանը ցանկացել է մտնել այնտեղ, իր որոշ իրեր վերցնելու համար, սակայն նրան ձերբակալել են, գրում է dni.ru-ն։ Նշվում է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դերասանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի