25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 1, 2017

Ստամբուլի ափերում թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր

Նոյեմբերի 1-ի առավոտյան Ստամբուլի Շիլե շրջանի ափերի մոտ բեռնափոխադրող թուրքական նավ է խորտակվել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջողի՝ նավի մեջ եղել է 11 հոգի, այս պահին հայտնաբերված է 4 դի: Նշվում է, որ մյուսների մարմնինների որոնողական աշխատանքները շարունակվում են: 78 մետր երկարություն և 13 մետր լայնություն ունեցող  «BİLAL BAL» անվամբ նավը պետք է Սև Ծովի Էրեղլի […]

Նախագահն այցելել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է կազմակերպության աշխատակազմին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ, ինչպես նաև կազմակերպության հայաստանյան թիմի մաս կազմող մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներին ու աշխատակիցներին այդ կարևոր և հիշարժան հոբելյանի առթիվ: Նախագահը բարձր […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգեբան Սամվել Խուդոյանը և ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Գագիկ Թովմասյանը: ԹԵՄԱ՝ մեր հասարակության մեջ արդյո՞ք առկա է երեխաների նկատմամբ բռնության դեպքերը. Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի վերջին միջադեպի հոգեբանական և իրավական գնահատականը:

Պաշտոնատար անձինք հանցավոր համագործակցության բաղադրիչներ են. թեժ իրավիճակ դատարանում

Ավան և Նոր-նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նոյեմբերի 1-ին  ընթացող «Սասնա ծռեր-3 » խմբի գործով դատական նիստի ժամանակ «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը դատարանին անվանեց «իշխանությունների  հաշվեհարդարի գործիք»: Ավետիսյանը դիմելով դատարանին դատարանին ասաց. «Հայաստանի Հանրապետությունում հանցագործները զավթել են պետությունը, իսկ պետությունը դարձրել են իրենց հանցագործությունների կատարման գործիք: Ըստ այդմ, պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք հանցավոր […]

ՎՊ-ից դժգոհ են՝ միակ կառույցն են, որ շենք չունեն

«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» խորհրդարանում քննարկման ժամանակ Վերհսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը ներկայացնելով նախատեսված ծախսերը, ասաց, որ ՎՊ-ին բյուջեի նախագծով կհատկացվի 1մլրդ79 մլն դրամ, ևս 2 տոկոս էլ պահուստային ֆոնդից: Հատկացված գումարներից աշխատավարձը կազմում է բյուջեի 80 տոկոսից ավելին: «Ամեն տարի երկու տեսակի ստուգումներ են լինում՝ ԵԱՏՄ-ի մասով և մաքսատուրքերի հավաքագրման և բաշխման […]

Թուրքիայում հայ երաժշտի անունը կրող զբոսայգու ցուցանակից ջնջվել է նրա անունը

Թուրքիայի Բաթման քաղաքի «Արամ Տիգրանի անվան զբոսայգու» մուտքում տեղադրված ցուցանակից, որի վրա նշված է զբոսայգու անվանումը, անհայտ անձիք ջնջել են  հայազգի հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի անունը:   Ըստ թուրքական «Evrensel» լրատվական կայքի՝ ցուցանակի՝ «Բաթմանի Արամ Տիգրանի զբոսայգի» գրությունից անհետացել են «Արամ Տիգրան» բառերը: Աղբյուրի համաձայն, անհայտ անձիք սպիտակ ներկով ծածկել են երաժշտի անունը:   Նշվում է, որ […]

Ենթադրում եմ՝ համայնքների հիմնական մասում ակտիվ ընտրություններ կլինեն. Մուկուչյան

 «Քվեարկությունը կազմակերպվելու է նոր ԸՕ-ի համաձայն, ինչը նշանակում է, որ տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների օգնությամբ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ խոսելով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից: «Ընտրությունների օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում կգործեն 800-ից ավել սարքավորւմներ, որոնց միջոցով կլինի ընտրողների գրանցում, այսինքն՝ նույն եղանակն է, որ ԱԺ ընտրությունների […]

«Արեւելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են. Արցախյան հարցը նման չէ ոչ մեկին». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանը՝ Արեւելյան գործընկերության ապագայի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ: Արեւելյան գործընկերության առաջնահերթությունների համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի բազմավեկտոր կամ այսպես կոչված «կոմպլեմենտար» Արեւելյան գործընկերության դիրքորոշմանը եւ այս առնչությամբ ընդգծել, որ պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված