25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

«Made in Armenia» բրենդը հաջողություններ է ունենում

«Հայաստանն իր շուկաներով և իր դիրքով բավականին հետաքրքիր երկիր է ներդրողների համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը: «Առաջինն այս փուլում հիմնական ուղղվածությունն այն է, որ ԵՏՄ երկրներ արտահանեն իրենց ապրանքները: Այսինքն` «made in Armenia» գաղափարը ԵՏՄ երկրներում բավականին ճանաչված է ու ընդունված: Բավական լուրջ աշխատանք պետք չէ տանել այդ ապրանքը […]

Պաշտպանության նախարարը մասնակցել է «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը /ֆոտո/

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն ու ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության պլանավորման և քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի  տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսը հոկտեմբերի 31-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են  ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ […]

Էդգարը գլխով հարվածել է բժշկի դեմքին

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Գրիգոր Նարեկացի» Բ/Կ-ում մի քաղաքացի ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանում է բժշկի հետ:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.50-ին, նշված Բ/Կ-ում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Էդգար Յ.-ն գլխով հարվածել է բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, […]

Սա ուղղակի մղձավանջ ու խեղկատակություն է Սուրբ Ծննդից առաջ

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում մեծ թափով ու հատուկ շուքով նշվում է անհայտ ծագում ունեցող  «Հելոուին» կոչված տոնը: Չարքերի հանդերձանք, ուրվականներ, վամպիրներ, զոմբիներ, կախարդների կերպարանքով սարսափազդու դիմակներով երիտասարդներ, ովքեր շրջելով փողոցներով party-ներ են կազմակերպում, զվարճանում ու համարում անվնաս, հաճելի ժամանց: Ցավալին այն է, որ քրիստոնյաներս առանց գիտակցելու ակամայից ներքաշվում ենք սատանիստական պաշտամունքի մեջ: […]

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կազմել է 482.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.53 դրամ (աճել է 2.60 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.58 դրամ (աճել է 0.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (նվազել […]

Թուրքիան քրգործ կհարուցի Գերմանիայում ապաստանած թուրք մտավորականների դեմ

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը պատրաստվում է քրգործ հարուցել Գերմանիայում բնակվող թուրք մտավորականների դեմ՝ ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեղադրանքով: Այս մասին, ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության, գրում է գերմանական «Suddeutsche Zeitung» պարբերականը: Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում հայտարարված պարետային ժամի և տեղի ունեցած զինված բախումների շրջանակներում գրանցված իրավախախտումների դեմ պայքարող թուրք մտավորականներից 100-ը ներկայումս բնակվում են Գերմանիայում: Ինչպես […]

«Եվրանեսթ»-ում արցախյան հիմնախնդրին վերաբերող փաստաթուղթը վերաշարադրվել է.Արմեն Աշոտյան

Այս պահի դրությամբ, «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի 4 կոմիտեներում քննարկված եւ հաստատված զեկույցներում մաքսիմալ ներառվել են հայկական պատվիրակության առաջարկությունները, իսկ մեր ազգային շահերին հակասողները՝ մերժվել կամ ընդհանրապես հանվել քվեարկությունից։ Այս մասին հայտնել է հայկական պատվիրակության անդամ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Այս զեկույցներին լիարժեք կանդրադառնանք վերջնական հաստատումից հետո։ Տեղեկացնում եմ նաեւ, որ մենք […]

Մայր Աթոռում տեղի է ունեցել «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովը

Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, տեղի է ունեցել «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողովը:  Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։  Հաղորդագրության մեջ ասվում է. […]

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը Էրդողանին «Ֆաշիստ բռնապետ» է անվանել

Թուրքիայի նախագահի փաստաբան  Հուսեյն Այդինը դատական հայց է ներկայացրել  երկրի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Բուլենթ Թեջանի դեմ: Վերջինս ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի՝ Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում  Էրդողանին անվանել էր «Ֆաշիստ բռնապետ»: Թուրքիայի նախագահականի խոսնակ Իվրահիմ Քալինը «Twitter»-ի իր էջում վերոնշյալ թեմայի վերաբերյալ գրառում կատարելով, մասնավորապես ասել էր. «ԺՀԿ-ական Բյուլենթ Թեզջանի ատելություն սերմանող արտահայտությունը երկրի գլխավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի