26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 30, 2017

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված հանցագործության համար հետախուզվողները հայտնաբեվեցին

Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները, հետևողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել են սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին:Այս պահին քննարկվում են նրանց Հայաստան […]

Իրաքյան Քրդստանի առաջնորդը հրաժարական է տվել

Քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին լքում է պաշտոնը անկախության հանրաքվեից հետո սկսված ճգնաժամի արդյունքում։ Բարզանին առաջարկել է կիսել նախագահական լիազորությունները ինքնավարության կառավարության, խորհրդարանի և դատական մարմինների միջև։ Բարզանիի պաշտոնաթողության օրն է նոյեմբերի 1-ը, հենց այդ օրն էլ պետք է անցկացվեին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Սակայն անցած շաբաթ քվեարկությունը չեղարկել էին Բաղդադի հետ կոնֆլիկտի պատճառով։ Նա Իրաքյան […]

Բացառիկ ապրում Գյումրիի «Յոթ վերքում» . ներկաները ցնցվել են /տեսանյութ/

Գյումրու «Սուրբ Աստվածածին Յոթվերք» եկեղեցում տեղի ունեցավ համաշխարհային հռչակ ունեցող հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը՝ «Նվիրում» խորագրով։ Ծրագրում բացառապես Կոմիտաս էր: Համերգին միացել էր նաև Գերմանիայից ժամանած, բազմաթիվ մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ով, արմատներով լինելով գյումրեցի, մեծ պատրաստակամությամբ  միացել էր նախաձեռնությանը: Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ խնդրեց եկեղեցում պահպանել բոլոր […]

Էրդողանը մեկնում է Բաքու

Հոկտեմբերի 30-31 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայփ Էրդողանը կլինի Ադրբեջանում:   Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Էրդողան Ադրբեջանում կմասնակցի Թուրքիա-Ադբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության  խորհրդի 6-րդ ժողովին, ինչպես նաև Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու առաջին ուղերթին։   Թուրքիայի նախագահական աղբյուրները տեղեկացնում են, որ Էրդողանն Բաքվում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Գերորգի Մարգվելաշվիլիի հետ։ […]

Առողջապահության նախարարության հայտարարությունը

Հոկտեմբերի 29-ը նշվում է որպես Փսորիազի  դեմ պայքարի միջազգային օր: Աշխարհում փսորիազով տառապում է մոտ 125 միլիոն մարդ: Հայաստանում մասնագիտացած կենտրոնում տարեկան ստացիոնար բուժում է ստանում փսորիազի սրացման փուլում և բարդացած ձևերի շուրջ 500 հիվանդ: Փսորիազը (psoriasis vulgaris) բազմապատճառ, հաճախակի կրկնումների հակում ունեցող մաշկային խրոնիկական հիվանդություն է։ Այն կարող է սկսվել ցանկացած տարիքում, չբացառելով նաև վաղ մանկականը, բայց […]

«Չհանձնենք Կարսը»

Այսօր Կարսի անկման օրն է: Մայրաքաղաք Կարսի անկումից անցել է 97 տարի:  Թուրքերը Կարսը գրավել են առանց լուրջ դիմադրության բախվելու: «Կարսը անպարտ է ընկել: Նա դարձավ հանցավոր անտարբերության զոհ»: Կարսի անկումով  մենք կորցրեցինք  Անին, Սուրմալուն, Նախիջևանը: Շուրջ 100 տարի անց նույն իրավիճակն է: Հանցավոր անտարբերություն և հանցավոր ու ապաշնորհ ղեկավար վերնախավ: Պատերազմող երկրում` զինվորական ծառայությունից […]

«Երբ եռյակ է սպասվում, տխրում եմ…» . արտամարմնային բեղմնավորման վտանգները/տեսանյութ/

«Արտամարմնային բեղմնավորման ժամանակ շատ հաճախ բազմապտուղ հղիություն է գրանցվում, սակայն դա ինձ տխրեցնում է, ու ծնողները ինձ դժվարությամբ են հասկանում»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շենգավիթ բժշկական կենտրոնի  մարդու վերականգնողական առողջության կենտրոնի կլինիկայի ղեկավար Կարինե Կիրակոսյանը: Բժիշկը ընդգծում է, որ բազմապտուղ հղիությունը հիմնականում բարդություններով է ուղեկցվում: «Եթե նորմալ հղիությունների դեպքում բազմապտուղ հղիությունը 1 կամ երկու […]

Թեկուզ եւ մեկ եկեղեցի բացելով, հոգեւոր շրջափակումը վերացնելն է. արցախյան վկայություններ

1930 թվականից Արցախում ոչ մի եկեղեցի չէր գործել: Եվ ահա, 1989 թվականի հոկտեմբերի 1ին՝ Վարագա Խաչի տոնի օրը Արցախում, առաջինը բացվեց եւ վերաօծվեց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին: Իսկ ինչու՞ հատկապես հոկտեմբերի 1ին: Պարգեւ սրբազանը գիտեր, որ նման պարագայում նախախնամության ձեռքն է գործում, եւ պատահականությունները բացառվում են: Եվ ահա այս մեծ արարողությունից հետո մի քանի […]

Երկրաշարժ Իրանում. Ցնցումները զգացվել են նաեւ Արցախում

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:35-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:51-ին (Գրինվիչի ժամանակով` 06:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.450 և արևելյան երկայնության 47.810 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Փարսաբադ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի