18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2017

Արմեն Ամիրյանը Վահան Արծրունուն «դեմ առ դեմ»-ի է հրավիրում

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձել է երգահան Վահան Արծրունու հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է Հայաստանում, մասնավորապես, Զվարթնոցի տաճարում «Մաշտոց Կոմիտաս» համերգային նախագիծը չեղարկվել է ՀՀ մշակույթի նախարարության կոպիտ միջամտությամբ: Այս առնչությամբ Արմեն Ամիրյանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Էստոնական փ. 7, 11 շենքերը, Արզումանյան փ. 3, Հալաբյան փ. 9, 11 շենքերը, Ռոստոմյան, Բաշինջաղյան, Ջանիբեկյան փողոցները, Սիլիկյան 1, 2, 3 փողոցները, Բագրատունյաց պող. 13, 15, 18, Արտաշիսյան փ. 44, 47/19, […]

«Այդ սցենարը նախատեսվում էր Ռոբերտ Քոչարյանի գնալուց հետո, բայց չաշխատեց»

«Այս հանրաքվեն, նախագահական մոդելից պառլամենտականի փոփոխությունն ուներ մեկ նպատակ, այն էր, որ Սերժ Սարգսյանի համար հնարավոր չէր 2-3-րդ անդամ ընտրվել, և ինքը չուներ թեկնածու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա՝ եթե առաջին ու երկրորդ նախագահների ժամանակ եղել են հստակ թեկնածուներ, այս անգամ չկան: Հարցին, թե 2018 թվականը չի կարող […]

Ադրբեջանի զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ եւ ականանետեր, ցավոտ է լինելու. Արցախի ՊԲ (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և <<ՍՊԱՅԿ>> տիպի մեկ հակատանկային հրթիռ: Կատարվածը փաստում է, որ, ինչպես […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի` Միլիոնի, Նժդեհի, Խորենացու փողոցների, Նանսենի փողոցի և փակուղու, գիշերօթիկ դպրոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին` կրակոցնե՞ր, դանակահարություննե՞ր

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 10 մարզում.  հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Վերոնշյալ   համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու […]

Զինված հարձակում Մյունխենում․ կան վիրավորներ /տեսանյութ/

8 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Մյունխենում՝ Զինված հարձակումի արդյունքում։ Տուժածների մեջ երեխաներ կան։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա ու դանակահարել նրանց։ Հանցագործին ձերբակալել են, նա 33-ամյա գերմանացի է։ Ոստիկաններն արդեն բացառել են ահաբեկչությունն ու կրոնական ու քաղաքական մոտիվները։ Ամենայն հավանականությամբ՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի։

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են նաեւ Հայոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի