25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2017

«Լավ, Սասնա ծռերին դնենք մի կողմ, բա Գևորգ Սաֆարյա՞նը»

Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը, երգահան Եղիշե Պետրոսյանը և նկարիչ Արթուր Օշականցին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ազդարարեցին «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության գործունեության մեկնարկի մասին։  Բանախոսները շեշտեցին՝     Հոգևոր Հայաստանը  պիտի սերտորեն կապված լինի հոգևոր աշխարհի  հետ։ Նախաձփեռնության անդամները պատրաստ են   համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր  նոր գաղափարներ ունեն, անհանգստանում են հայրենիքի համար, իսկ առաջիկա ամիսներին կկազմակերպվեն կլոր […]

Պատվեր չեմ տվել. «Իգլա»-ի գործ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է «Իգլա»-ի գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի քննությունը: Ամբաստանյալին հարց ու պատասխանով քննելուց հետո մեղադրող դատախազը մի շարք հակասություններ արձանագրեց: Նա նախաքննական ցուցմունքի ընթերցումով ի հայտ  բերեց հակասությունները: Դատավորի հարցին, թե ամբաստանյալը Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին պատվիրել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը ամբողջական ձևով, թե […]

Ալլա Պուգաչովան շոկի է ենթարկել երկրպագուներին իր նոր կերպարով /տեսանյութ/

Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել դիզայներ Վալենտին Յուդաշկինի խանութի բացումը, որին ներկա է եղել նաեւ երգչուհի Ալլա Պուգաչովան։ Նա այնպիսի կերպարով է ներկայացել միջոցառմանը, որ շոկի է ենթարկել ներկաներին։ Կարճ շորտեր, կաշվե նեղ տոպ եւ թափանցիկ շրջազգեստ, կարմիր թիկնոց, նման էքստրավագանտ հագուստն անմիջապես ներկաների ուշադրությունը սեւեռել է Պրիմադոննայի վրա։     

Ապացուցեցին, որ հավասարը չունեն. Գագիկ Ծառուկյան

Ծանրամարտի Հայաստանի Մ 20 եւ Մ 23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականներն այս գիշեր վերադարձան Երեւան: Մեր հավաքականները, ոչ ամբողջական կազմերով մասնակցելով Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, ընդհանուր առմամբ նվաճեցին 32 մեդալ, որից 18-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե: «Զվարթնոց» օդանավակայանում մեր ծանրորդներին դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար […]

Անհրաժեշտություն է, որ Մխիթարյան միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երեւան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաքում միջոցառումներ են անցկացվում հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ […]

Աջ ղեկավոր մեքենաների տերերը կարող են վստահ լինել՝ կշարունակեն վարել. նախարար (տեսանյութ)

Ինչ-որ փոփոխություն կլինի, բայց աջ ղեկավոր մեքենաների տերերը կարող են վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ կառավարության լրատվական վարչության հեղինակած «Հրապարակում» հեռուստածրագրի ժամանակ:

Կամավորականությունն ավարտվում է Զինկոմիսարիատի դռան մոտ. նախարար

Խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատգամավորների խնդրանքով անդրադաձավ կամավորականության կարգավորման սկզբունքին: «Կամավորականության հասկացությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, և այս տարիներին մեր բանակաշինությունը և ապրիլյան պատերազմի փորձը ցույց են տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և լիարժեք պետք է իրավական կարգավորման հիմքով […]

Հայկական կողմի հաջողությունը. ադրբեջանցի թեկնածուն չի ընտրվել (տեսանյութ)

Երկու տարի առաջ ՄԱԿ-ին իրենց գործունեությամբ առնչվող կազմակերպությունների դաշինք է ստեղծվել «Ի պաշտպանություն կամ ի աջակցություն» ՄԱԿ-ի կանոնադրության. Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ բավական արդյունքի են հասել, թեկուզ ամեն կողմից ասել են, որ իրենք փոքր են, թույլ են, ո՞վ պիտի ՀԿ-ներին լսի: «Արդյունքում […]

Վթարային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Ղանդիլյան, Սավոյան, Շիրակացի փողոցների, 224, 228 տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի