16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2017

Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին

Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ հոկտեմբերի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների նախատեսված այցելությունները կազմակերպելու նպատակով արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այցի կազմակերպման պատասխանատու, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը զեկուցել է, որ այս անգամ զորամասերում իրենց որդիներին այցելելու […]

Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի  վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին  կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին,  որին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը։ Օրակարգում ընդգրկված են  ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում կքննարկվեն նաև ԵԱՏՄ թվային […]

Ձեր ղեկավարած նախարարությունում պայքարո՞ւմ եք կոռուպցիայի դեմ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: «Հարգելի պարոն Արամյան, «Հրապարակ» թերթի սեպտեմբերի 29-ի հոդվածում Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մասին նշված փաստերը շատ մտահոգիչ են՝ մրցույթին մասնակից փոխկապակցված անձանց առկայության տեսակետից: Հոդվածում գրված է. «ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքում մեր ուշադրությունը գրավեց վերջերս […]

Փլուզում Ախթալայի կոմբինատում. կա զոհ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով հորատանցող 1979 թ. ծնված Վ. Ս.-ը մահացել է: Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը: Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման և ամրացման աշխատանքներ:

Սերժ Սարգսյանը ստորագրել է ՌԴ-ի հետ միացյալ զորախումբ ստեղծելու մասին օրենքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները. – «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, – «Ռուսաստանի Դաշնության […]

Սա ոչ թե քայլ է, այլ կիսաքայլ

Այսօր  ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագծին, որը լրամշակված տեսքով կներկայացվի ԱԺ խորհրդի նիստ և արդեն ԱԺ մեծ օրակարգ:  Անդրադառնալով այս նախագծին՝ այսօր լրագրողների հետ հադիպման ընթացքում  իրավաբան Նորայր Նորիկյանը   նշեց․ «Իմ կարծիքով 2 կարևոր հանգամանք կա. օրինագծով նոր գաղափար է ներմուծվել, որ օրենքի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած […]

Վթարի հետևանքով մահացել է 19-ամյա երիտասարդ. պարզվում են վթարի պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները։                 Նախնական տվյալներով՝ 23.10.2017թ.՝ ժամը 08:00-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ […]

ՀՀ ծանրամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով

Հայաստանի Հանրապետության ծանրամարտի երիտասարդական  հավաքականը հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով՝ 18 ոսկե, 8 արծաթե և 6 բրոնզե: Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցապայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 228կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոնի  կոչումը նվաճել է նաև […]

Եթե իշխանության մեջ չես, այլ օրենքներ են գործում, ինչպես Հովիկ Աբրահամյանի դեպքում

«Տնտեսապես մենք չենք ինքնադրսևորվում Եվրոպական միության հետ հարաբերություններում, որովհետև մեզ այլևս լուրջ գործընկեր չեն ընկալում, մեզ ձայն չեն տալիս, վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ դիվանագիտական ատյաններում այնպիսին է, որ դուք Ռուսաստանի սատելիկն եք և որևէ կարծիք էլ չեք կարող դրսևորել այդ քաղաքական ոլորտներում»,-Henaran.am-ի հետ զրուցում ասաց երգահան, երաժիշտ Վահան Արծրունին: Ըստ նրա՝ միջազգային ատյաններում միշտ մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի