18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 21, 2017

Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը

ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակի շրջանակում վաղ առավոտից Երևանում մեկնարկել է համաքաղաքայինը: Մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա կառույցները, պետական կառույցներ, «Սանիթեք», ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, համատիրություններ, բուհերի ներկայացուցիչներ, բնակիչներ և այլն: Մասնակիցներին բաժանվել են բահեր, պարկեր, ձեռնոցներ և անհրաժեշտ այլ պարագաներ: Սանմաքրման աշխատանքներից հետո […]

Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. հոբելյանական միջոցառումների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր հոբելյանական միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երեւանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Հիշյալ միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության Նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, եւ հանձնաժողովներին […]

Թուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում հրթիռակոծել է PKK-ի դիրքերը

Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռները հրթիռակոծել են Հոյւսիսային Իրաքում գտնվող Զապ, Ավաշին և Բասյան շրջաններում տեղակայված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարները: «Turkiyegazetesi» թերթի կայքի հաղորդմամբ՝ գործողության ժամանակ սպանվել է 4 քուրդ զինյալ: Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահամաններից դուրս՝ մասնավորապես […]

Քաղաքի մուտքը նոր գույներով ու արվեստասեր երիտասարդների ասելիքով:

 «Գյումրի. սթրիթ-արթի օր» միջոցառման  նախաձեռնողների նպատակն էր ավելի խոսուն ու գրավիչ դարձնել քաղաքի մուտքի լքված պատերը: Մի խումբ երիտասարդ արվեստագետներ Գյումրիից և Երևանից աշխատեցին միասին՝ լքված պատերին նոր գույներ տալով: «Սա էլ Գյումրապատման արդյունքը…  Մի խումբ երիտասարդների միահամուռ ուժերով, մեկ օրվա ընթացքում Գյումրի տանող մայրուղղու վրա գտնվող գորշ և դատարկ պատերը վերածեցին արվեստի մի մասնիկի […]

Մինչև ե՞րբ պիտի անհոգ լինենք մեր փրկության հանդեպ

Քրիստոսն իր մարմինը մեզ տվեց` դրանով իր մեծագույն սերն արտահայտելով մեր հանդեպ: Ուրեմն, ոչ միայն սիրով, այլ նաև գործով Քրիստոսի մարմնի անդամները լինենք, միավորվենք այդ մարմնի հետ: Դրա համար նա իջավ և միավորեց իր մարմինը մեզ հետ, որպեսզի միություն կազմենք նրա հետ, ինչպես մարմինը՝ գլխի: Եվ դա մեծագույն սիրո դրսևորում է: Հոբն էլ ցույց տվեց […]

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հոկտեմբերի 23-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի  23-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն  «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, խմբավար  Տիգրան Հեքեքյանը,  «Հայ փոքրիկ երգիչներ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ռուբեն Բաբայանը եւ  ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ Ժաննա Հակոբյան:  ԹԵՄԱ   «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախումբը վերադարձել է Իսրայելից՝ որտեղ  համերգներով հանդես  են  եկել 6 քաղաքում […]

Ծեծի է ենթարկվել Ախալցիխեի քաղաքապետի թեկնածուն

Ընտրատեղամասերի բացվելուց ժամեր առաջ Ախալցիխեում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարամիձեն: Այս մասին հայտարարել են ՄԱՇ-ից, գրում է Ալիք Մեդիան։ Բարամիձեի խոսքով, նրան ծեծի են ենթարկել «Վրացական երազանք»-ի անդամները, երբ փորձել է նկարահանել «Վրացական երազանք»-ի գրասենյակը: Բարամիձեի խոսքով, «Վրացական երազանք»-ից մեծամասնական թեկնածու Զույա Բալիշվիլիի որդին նրան հարվածել է: Իշխող թիմում վերոնշյալ […]

Հայ-բելառուսական տնտեսական օրակարգի շուրջ հանդիպումներ են կայացել Միսնկում

Հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակացելու նպատակով: Այցի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում են ունեցել Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինոսվկու հետ:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի