18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2017

Քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ: ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի համապատասխան հրամանով ապրանքանյութական արժեքների հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային […]

«Էտ բանկա, բութուլկեքին էլ չուղարկես մոտս». մեղադրյալը՝ դատախազին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ գործով դատական նիստը այսօր պետք է շարունակվեր վկաների քննությամբ: Սակայն գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ: Պաշտպանը նշեց, որ 23 օր  հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը երեկ երեկոյան տեղափոխվել է պատժախուց, քանի որ նրա մոտ արգելված իր է հայտնաբերվել: «Հացադուլի […]

«Դա արդեն մեծ խայտառակություն կլինի»

Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ծանոթ է տեսակետներին, որ նոյեմբերին կրկին Հայաստանը չի ստորագրի Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը: «Ինքս կարդում եմ, ինքս Եվրանեսթի անդամ եմ, պարզապես չեմ կարող չունենալ այդ մտահոգությունը, բայց ուզում են ենթադրել, որ այս անգամ մենք չենք կարող չստորագրել այդ պայմանագիրը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բոստանջյանն՝ ամեն դեպքում հիշեցնելով 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, […]

Քաղցկեղը հաղթահարելուց հետո կարող են հղիանալ. հայ բժիշկների ձեռքբերումը /տեսանյութ/

«Վերջին տարիներին քաղցկեղը հաղթահարողների թիվը բավականին շատացել է, քանի որ լավացել է քիմիոթերապիայի բուժման արդյունավետությունը: Քաղցկեղը հաղթահարած հիվանդները վերադառնում են վերարտադրողական առողջության մասնագետի մոտ և ցանկանում երեխա ունենալ, սակայն բուժումը ավարտելուց հետո դա անհնար է լինում»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գինեկոլոգ, վերարտադրողական առողջության մասնագետ Մարգարիտա Գրիգորյանը: Նշենք, որ Մարգարիտա Գրիգորյանը այս թեմայով զեկույցով […]

Սոնա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության Մ20 տարեկանների աղջիկների մրցումներում 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Երկամարտի արդյունքում Սոնա Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք: Հայ մարզիկը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում (97 կգ) և հրում (130 կգ) վարժություններում: Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մրցապայքարի դուրս կգան 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ […]

«Խմբակային սեքս» Ազգային ժողովում. Հրապարակ

Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մեջ առանձնապես չի լսվում մեր ազատասեր գործիչների ձայնը: Ո՛չ փողոց են նետվում, ո՛չ կուրծք ծեծում, ո՛չ էլ, մանավանդ, մոխիր լցնում գլուխներին: Իսկ եթե նրանք չեն պայքարում, ապա էլ ո՞վ պետք է պաշտպանի այս ազատաշունչ օրինագիծը, որպեսզի այն […]

Կստիպեն /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք,  հոկտեմբերի 16-ին  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների  հանդիպումը:  Անդրադառնալով նախագահների հանդիպմանը՝ սոցիոլոգ Ահարոն Ադրբեկյանը Henaran.am-ի հետ զրույցում  շեշտեց՝ կարծում է՝ Ժնևում  ձեռք բերված հանդիպումները առայժմ կմնան թղթի վրա: «Նախագահները շախմատային լեզվով ասած՝ այս պահին ցուգցվանգի վիճակում […]

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի