23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2017

Պատահարից 2 օր անց 50-ամյա վարորդը մահացավ

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 23.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 19-ին, ժամը 8.05-ին, «ԳԱԶ 3110»-ի վարորդը՝ 1967 թ. ծնված Արթուր Միքայելյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:

Գործ տալու ինստիտուտը մեր երկրում կմեծանա՞

Դավիթ Վարդանյանը այսօր   «Հենարան»  մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով  «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին՝  նշեց՝ ժամանակի ընթացքում հասարակական կյանքը փոխվում է․ ներկայումս այնպիսի ժամանակներ են, որ հարկավոր է ընդունել  նաև ընտանեկան հարաբերությունները կարգավորող  օրենքներ։ Բանախոսը շեշտեց՝ Քրեական օրենսգրքում կան օրենքներ, որոնցում ներառված են այնպիսի իրավական նորմեր,  որոնցով կարող են […]

Թուրքիայում թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայի Նեվշեհիր նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվող 2 անձինք, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է:  Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ բերման ենթարվածները Թուրքիայի քաղաքացի Ջեմիլ Շ.-ն  և ՀՀ քաղաքացի Ա. Գասպարյանն են: Թուրքական ոստիկանության կողմից արված հայտարարության համաձայն, իրավապահ մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածյալների տնից հայտնաբերվել է 1023 […]

Ինչո՞ւ են հայ երիտասարդներից շատերը նախընտրում ուշ ամուսնանալ

ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն այսօր   «Հենարան»  մամուլի ակումբում անդրադառնալով  «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին՝ նշեց՝ լիահույս է, որ  այս օրինագիծը կբացի շատ փակ դռներ, քանի որ որոշ ընտանիքներում ավանդույթի անվան տակ շատերը բռնության են ենթարկում իրենց ընտանիքի անդամին կամ անդամներին․ հարկ է  հիշել,  որ ֆինանսական բռնությունից զատ՝ կան բռնության […]

Ես Ներսեսի խոշտանգմանը չեմ մասնակցի. Սեֆիլյանը ընդհարվեց ոստիկանների հետ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ գործով դատական նիստը ,շարունակվեց 30 րոպե ընդմիջումից հետո: Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ մեղադրյալ Ներսես Պողոսյանի համար դատարանը «Շտապ օգնություն» է  հրավիրել, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից: «Բժիշկները սուտ են ասել հեքիաթ են պատմել: Ես բժշկին ասել եմ, որ վատ եմ ու իմ […]

«Ինչո՞ւ այդ կադրերը բաց թողնել, եթե կարող ենք նպատակամղված նրանց ապահովել աշխատանքով»

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը դրական է գնահատում պատգամավորների մտահոգություն, որ պիտի ինչ-որ հայեցակարգ լինի, որ աշխատաշուկայի ու բուհի մասնագետների հաշվարկ կատարվի, որովհետև այսօր դա չկա: «Շատ լավ կլինի, մենք անընդհատ դրա մասին խոսում ենք, պետությունը նախ ինքը պիտի մտածի կամ որոշի, թե իր գերակա ուղղությունները որոնք են մասնագետներ պատրաստելու, և ըստ այդմ էլ շարունակի: […]

ԵՄ-ՀՀ համաձայնագրում ՌԴ-ի շահերին հակասող դրույթներ կան

«Եվրամիություն-Հայաստան hամապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթղթում կան  ՀՀ-ում ՌԴ-ի շահերին հակասող կետեր։ Օրինակ՝ վիզաների ազատականացման պարագայում հայաստանցիներն անարգել մուտք կունենան Եվրամիության երկրներ՝ հաստատելով տնտեսական և այլ կապեր, որը միայն կզորացնի Հայաստանը։ Սա կհակասի Հայաստանը թուլացնելու Ռուսաստանի քաղաքականությանը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։  Բանախոսը շեշտեց՝ վերոնշյալ համաձայնագրի ստորագրման օրը  […]

Կարվի առավելագույնը՝ ՊԲ պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման համար

Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրեր առաջ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, ներկայացնելով առաջիկա անելիքները (2017-2020) հայտարարեց, որ բանակաշինությունն ու անվտանգությունը պետակաշինության առանցքային ուղղություններն են: Առաջիկա տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը: Նախագահը ընդգծեց, որ առաջիկայում պաշտպանության բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական եւ […]

Դու ունես տիեզերքի ամենահզոր ուժը` Աստծո Սուրբ Հոգին

Դու կարող ես հաղթել ցանկացած կախվածության, եթե դու դրա դեմ պայքարես Քրիստոսի օգնությամբ (ծխել, խաղամոլություն, ալկոհոլ, թմրամոլությունջ): Միայնակ փորձելով` դու չես կարող հաղթել կախվածություններին ու կրքերին, դրանք ուժեղ են: Բայց եթե դու ունենաս Քրիստոսին քո կողքին օգնական ու ապավինես քո Տեր Աստծուն, ապա իմացիր որ ԴՈՒ ՈՒՆԵՍ ՏԻԵԶԵՐՔԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒԺԸ քեզ ապավեն՝ Աստուծո Սուրբ Հոգին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի